Գազայի վերաբերյալ ԻԻՀ նախագահի առաջարկներն ուղղված ԲՐԻԿՍ-ի առաջնորդներին
Գազայի իրավիճակի վերաբերյալ ԲՐԻԿՍ խմբի առցանց հանդիպման ժամանակ, ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին խմբի անդամ երկրների ղեկավարներին 7 առաջարկ է ներկայացրել՝ Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները դադարեցնելու և Գազայի ժողովրդին օգնելու վերաբերյալ:
Ռայիսին հայտարարել է. «Նկատի ունենալով խաղաղություն և անվտանգություն հաստատելու առաքելությունն իրականացնելու հարցում ՄԱԿ-ի ԱԽ անկարողությունը և զինադադարի համար պարտադիր բանաձևի ընդունմանը խոչընդոտելը, անհրաժեշտ է, որ ԲՐԻԿՍ անդամ երկրները, հանուն խաղաղության դաշինքի շրջանակներում, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունեն բանաձև, որը Սիոնիստական ռեժիմին կպարտավորեցնի դադարեցնել Գազայի ժողովրդի դեմ հանցագործությունները»:
Շարունակելով ներկայացնել իր առաջարկները, Ռայիսին հավելել է. «Սիոնիստական ռեժիմի շարունակական հարձակումները հիվանդանոցների, բժշկական կենտրոնների և կրոնական վայրերի վրա, ինչպես նաև կանանց ու երեխաների, բժիշկների, բուժքույրերի և լրագրողների սպանությունները ահաբեկչական գործողություններ են, և անհրաժեշտ է այս կեղծ ռեժիմը ճանաչել որպես ահաբեկչական ռեժիմ, իսկ նրա բանակը՝ որպես ահաբեկչական կազմակերպություն»։
Երրորդ առաջարկի մասին խոսելիս, Ռայիսին նշել է. «Իրանն աջակցում է Գազայում Իսրայելի հանցագործությունները Միջազգային քրեական դատարան ներկայացնելու ուղղությամբ մի շարք երկրների ջանքերին և կարծում է, որ Իսրայելից բացի, Միացյալ Նահանգները նույնպես պետք է դատվի Միջազգային դատարանում՝ մարդկության դեմ հանցագործությունների և մանկասպանության համար»։
ԻԻՀ նախագահի չորրորդ առաջարկը վերաբերվում է Գազայի շրջափակումը ճեղքելու և Գազա մարդասիրական օգնություն ուղարկելու մշտական և անվտանգ ճանապարհ ստեղծելու համար ԲՐԻԿՍ անդամ երկրների հավաքական գործողությունների անհրաժեշտությանը:
ԻԻՀ նախագահը շարունակել է. «Հաշվի առնելով աննախադեպ հանցագործությունները և մի ռմբակոծությունները և արգելված զենքի օգտագործումը, ինչպիսին է սպիտակ ֆոսֆորը, անհրաժեշտ է, որ ԲՐԻԿՍ-ի անդամները արագ հետաքննություն անցկացնեն այս կապակցությամբ՝ ստեղծելով հատուկ միջազգային առաքելություն և հրապարակեն համապատասխան զեկույց, որպեսզի ապահովվեն ռեժիմի ղեկավարների ու պաշտոնյաների պատժի հիմքերը»։
Նախագահի ոխսքով. «Նկատի ունենալով իսրայելական կեղծ ռեժիմի շարունակական հանցագործությունները և ռասիստական բնույթը՝ ազատ երկրներն ակնկալում են, որ բոլոր կառավարությունները, հատկապես՝ ԲՐԻԿՍ-ի անդամները, անհապաղ օրակարգ մտցնեն Սիոնիստական ռեժիմի հետ իրենց քաղաքական, տնտեսական և ռազմական հարաբերությունների ամբողջական դադարեցումը: Ռազմական և տնտեսական ոլորտներում այս ռեժիմի հետ փոխգործակցության շարունակությունը նշանակում է նպաստել կանանց և երեխաների սպանությունների շարունակմանը, ինչը դատապարտվել է բոլոր ազգերի կողմից»:
Էբրահիմ Ռայիսին նշել է. «Պաղեստինի ժողովրդի ինքնապաշտպանության և գրավյալ տարածքների ազատագրման պայքարի իրավունքի ճանաչմանն աջակցում են բոլոր կառավարություններն ու ազատ ժողովուրդները։ Իսկ ԲՐԻԿՍ-ի աջակցությունն այս իրավունքին ցույց կտա, որ մենք կատարել ենք մեր բարոյական և մարդկային պարտքը»։
Ելույթի վերջում Ռայիսին նշել է. «Իրանը կարծում է, որ վերջնական լուծումը, որը կհանգեցնի Արևմտյան Ասիայում և աշխարհում տևական խաղաղության և կայունության, միասնական Պաղեստին պետության ձևավորումն է՝ հանրաքվեի անցկացմամբ, որը հիմնված կլինի «մեկ ձայն յուրաքանչյուր պաղեստինցու համար» ժողովրդավարական սկզբունքի վրա»։