Ամիր Աբդոլլահյանը և Սեյեդ Հասան Նասրալլահը խորհրդակցել են տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/iran-i209646-Ամիր_Աբդոլլահյանը_և_Սեյեդ_Հասան_Նասրալլահը_խորհրդակցել_են_տարածաշրջանային_զարգացումների_վերաբերյալ
Իրանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է Հեզբոլլահի գլխավոր քարտուղարի հետ։ Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 23, 2023 12:34 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյանը և Սեյեդ Հասան Նասրալլահը խորհրդակցել են տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ

Իրանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է Հեզբոլլահի գլխավոր քարտուղարի հետ։ Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները։

ԻՍՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Լիբանանում շարունակելով իր խորհրդակցությունները, հանդիպել և զրուցել է Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրալլահի հետ։

Այս հանդիպմանը կողմերը քննարկել են Պաղեստինի, Լիբանանի և տարածաշրջանի վերջին զարգացումները։

Երեկ (չորեքշաբթի) Բեյրութ ժամանած Ամիր Աբդոլլահյանը հանդիպել և զրուցել է այդ երկրի խորհրդարանի նախագահի, պաղեստինյան դիմադրության խմբերի ղեկավարների, ինչպես նաև Լիբանանի վարչապետի հետ։

Լիբանանում Իրանի դեսպան Մոջթաբա Ամանին Սեյեդ Հասան Նասրալլաhի հետ Ամիր Աբդոլլահյանի հանդիպման մասին գրել է.- «Այս հանդիպման ընթացքում  կողմերը քննարկել են Պաղեստինում, Լիբանանում և տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները, ինչպես նաև դեպքերի գործընթացի կապակցությամբ առկա հնարավորությունները, Գազայի հատվածի նկատմամբ Իսրայելի ոտնձգությունը կասեցնելու ուղղությամբ գործադրվող ջանքերը և բոլորի պատասխանատվությունը՝  այս պատմական ու ճակատագրական իրադարձության նկատմամբ»։