Իրանի արտաքին գործերի նախարարության արձագանքը Արաբական լիգայի հայտարարության վերաբերյալ
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն, ի պատասխան Արաբական լիգայի հայտարարության՝ կապված Իրաքում ահաբեկիչների հենակետերի վրա Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հարձակման հետ, ասել է, որ Իրանը չի վարանի հանցագործներին և ահաբեկիչներին հարվածելու հարցում։
Արաբական երկրների լիգայի ԱԳ նախարարները չորեքշաբթի երեկոյան, հայտարարություն տարածելով, արձագանքել են Իրաքյան Քրդստանի Էրբիլ քաղաքում «Մոսադի»՝ Սիոնիստական լրտեսական գործակալությանը կից ահաբեկչական կենտրոնի վրա Իրանի հարձակմանը։
Ուրբաթ օրը Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Կանանի Չաֆին, ափսոսանք հայտնելով Արաբական լիգայի ԱԳ նախարարների հայտարարության կապակցությամբ, և մերժելով դրա բովանդակությունը, ասել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության գործողությունը իրականացվել է Իրաքի Էրբիլում Սիոնիստական ռեժիմին կից ահաբեկչական տարրերին, որոնք սպառնալիքի և վտանգի տակ էին դրել Իրանի ազգային անվտանգությունն ու նրա քաղաքացիներին, դիմակայելու օրինական իրավունքի հիման վրա, և Իրանը չի վարանի իր ազգային անվտանգությանը սպառնացող աղբյուրների դեմ զսպիչ գործողություններով հակազդելու, իր քաղաքացիների անվտանգությունը պաշտպանելու և ոճրագործներին պատժելու գործում։
Միևնույն ժամանակ Քանանի Չաֆին ընդգծել է, որ Իրաքի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը և նրա հետ բարիդրացիությունը Իրանի Իսլամական Հանրապետության հաստատված ու ապացուցված սկզբունքներից են, և այս առումով անցած տարիներին Իրաքի վրա ԻԼԻՊ-ի և թաքֆիրական խմբավորումների հարձակումների սկիզբից ի վեր Իրանի Իսլամական Հանրապետությունը, իր պատասխանատու մոտեցմամբ, իր ողջ ուժով կանգնած է եղել Իրաքի կառավարության, ժողովրդի և զինված ուժերի կողքին՝ պահպանելով այս երկրի անվտանգությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը:
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հավելել է, որ Իրաքի կառավարությունից ակնկալվում է, որ նույնպես հավատարիմ կմնա անցյալ տարի երկու երկրների միջև ստորագրված անվտանգության համաձայնագրին և ամբողջությամբ կկատարի դրա դրույթները։
Իրանի դիվանագիտական գերատեսչության խոսնակը հայտարարել է, որ Իրանի և Իրաքի հարաբերությունները ամուր, համապարփակ և հիմնված են ընդհանուր շահերի, ինչպես նաև երկու ժողովուրդների միջև անխզելի կապերի վրա, և ակնկալվում է, որ Արաբական լիգան կօգտագործի իր քաղաքական, իրավական և միջազգային ջանքերն ու ներուժը Գազայի հատվածում Սիոնիստական ռեժիմի կողմից կատարվող բարբարոսական հարձակումներն ու ցեղասպանությունը կասեցնելու, պաղեստինյան հողերի 75-ամյա օկուպացիան վերացնելու և նրա ճնշված ժողովրդին աջակցելու համար։