Ռայիսի․ Իսրայելի հետ որոշ երկրների մերձեցումը վնաս է պատճառել իրենց ժողովրդին
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը Սիոնիստական ռեժիմից երկրներին հեռացնելը համարել է Իսլամական Հանրապետության հիմնարար քաղաքականություններից մեկը, և ասել․- Որոշ իսլամական երկրների կողմից այս քաղաքականության անտեսումը մեծ վնասներ է պատճառել մուսուլման ժողովրդին:
Երկուշաբթի օրը, Սուդանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի ալ-Սադեղ Ալիի հետ հանդիպմանը, նշելով, որ Իրանի իսլամական հանրապետությունը հովանավորում է Սուդանում ուժեղ կառավարության ստեղծումն ու այս երկրի տարածքային ամբողջականությունը, ԻԻՀ նախագահ՝ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին ողջունել է Թեհրան-Խարթում հարաբերությունները վերականգնելու Սուդանի խնդրանքը և այն համարել է կորցրած հնարավորությունների վերագտնման և նոր հնարավորություններ ստեղծելու հիմք։
Նշելով, որ սիոնիստական հանցավոր ռեժիմը, որը մշտապես ձգտել է խռովություն և դավադրություն ստեղծելով, խափանել մուսուլմանների երթը, երբեք չի կարող լինել իսլամական երկրների բարեկամը և շահագրգռված լինել մահմեդական ազգերի առաջընթացով և զարգացմամբ, ԻԻՀ նախագահ Ռայիսին ասել է․- Որոշ իսլամական երկրների գործողությունները Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորման հարցում հակասում են այդ երկրների ինքնությանն ու բնույթին։
Այս հանդիպմանը Սուդանի արտգործնախարարի պաշտոնակատարը Խարթումի պատրաստակամությունն է հայտնել Թեհրանի հետ դիվանագիտական և քաղաքական հարաբերությունները վերականգնելու հարցով։