Մեկնաբանություն - Ինչո՞ւ սիոնիստական ռեժիմը ստիպված եղավ հրադադար խնդրել
Իսրայելի կողմից Իրանի դեմ պատերազմն սկսվելուց տասներկու օր անց, և այն դեպքում, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պնդում էր, որ ոչնչացնելու է Իրանի միջուկային օբյեկտները և նույնիսկ փոխելու է քաղաքական համակարգն Իրանում, խնդրեց դադարեցնել պատերազմը և հրադադար հաստատել։
Երեքշաբթի օրը Նեթանյահուն պաշտոնապես տեղեկացրեց իր կաբինետի նախարարներին հրադադարի ընդունման մասին և հրամայեց նրանց չմեկնաբանել այս հարցը։
Այս հայտարարությունը հնչում է այն դեպքում, երբ Իսրայելը Իրանի դիմադրության և ռազմական կարողությունների շնորհիվ հայտնվել է ճարահատյալ վիճակում։ Վերջին 12 օրերի ընթացքում սիոնիստական ռեժիմը, հակառակ իր բոլոր սպասումներին, մեծ ծավալով հակահարվածներ է ստացել Իրանի կողմից, որոնք լայնածավալ ավերածություններ են առաջացրել օկուպացված տարածքների տարբեր հատվածներում։ Մյուս կողմից, սիոնիստները, որոնք կարծում էին, որ Իրանը անկարող է երկարաժամկետ պատասխանել իրենց ագրեսիային, շարունակեցին պատերազմել, բայց հիմա նրանք առավել քան երբևէ գիտակցել են, որ իրենք են, ովքեր պետք է հրադադար խնդրեն, քանի որ սիոնիստական ռեժիմի վարչապետը մի քանի օր առաջ պաշտոնապես հայտարարեց, որ Իսրայելը ծանր վնասներ է կրել Իրանի դեմ մղած պատերազմում։ Փաստորեն, այս պատերազմում, կրած ծանր նյութական կորուստներից բացի, Իսրայելը առավել քան երբևէ կրել է սոցիալական և տնտեսական մեծ վնասներ։ Օկուպացված տարածքների շատ բնակիչներ համաձայն չէին Նեթանյահուի ռազմատենչ հայտարարություններին և չէին աջակցում նրա քաղաքականությանը։ Իրականում, սիոնիստական պաշտոնյաները այս պատերազմում չունեին մարդկային կապիտալ և սոցիալական աջակցություն օկուպացված տարածքների բնակիչների կողմից։
The Times of Israel թերթն այս կապակցությամբ հրապարակած իր զեկույցում հայտնել է, որ իսրայելցիները հոգեբանական ծանր վիճակում են։ Այս հոգեկան անհանգստությունը վերածվել է ներքին համաճարակի, որի պատճառով հազարավոր իսրայելցիներ պատրաստվել են անհապաղ լքել օկուպացված Պաղեստինը, Իրանի աննախադեպ և ծանր հարձակումների արդյունքում կրած հոգեբանական և տնտեսական հետևանքների պատճառով։ Եբրայական լրատվամիջոցի տվյալներով՝ այն բանից հետո, երբ Իսրայելի խոշոր քաղաքները, ինչպիսիք են Թել Ավիվը և Հայֆան, լուրջ թիրախ դարձան իրանական հրթիռների կողմից, սիոնիստների շրջանում հոգեբանական խնդիրները և ուժեղ անհանգստությունը աճել են առնվազն 300 տոկոսով, այն աստիճան, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը զգուշացրել է օկուպացված Պաղեստինի բնակիչների շրջանում հոգեկան խանգարումների համաճարակի մասին։
The Israel Hayom թերթը ևս հաղորդել է, որ պատերազմի առաջին շաբաթվա ընթացքում ավելի քան 50,000 սիոնիստների հաջողվել է փախչել (օկուպացված Պաղեստինից), որը համարվում է ամենամեծ արտագաղթը Երկրորդ Լիբանանյան պատերազմից (33-օրյա պատերազմ) ի վեր ։ Հաղորդման մեջ նշվում է, որ Իսրայելի հարուստ ընտանիքներ փախել են Հունաստան և Իտալիա, իսկ Հերցիլիա նավահանգիստը լի է սիոնիստներով, որոնք պատրաստ են մաքսանենգներին վճարել հազարավոր դոլարներ մեկ անձի համար՝ Միջերկրական ծովի մյուս ափը հասնելու համար։
Իրականում, Իսրայելի ագրեսիան և հանցագործությունները, հատկապես վերջին ամիսներին՝ Գազայի պատերազմի և այժմ Իրանի դեմ պատերազմի մեջ մտնելու հետ կապված, Իսրայելում բնակվող շատ սիոնիստների ստիպել են ոչ միայն չաջակցել Նեթանյահուի քաղաքականությանը, այլև պատերազմին նրանց հակադրվելը կաթվածահար է արել Նեթանյահուի կաբինետը։
Պատերազմի տնտեսական հետևանքները նույնպես չափազանց բարդացրել են սիոնիստների պայմանները։ Թել Ավիվի համալսարանի տնտեսագիտության դասախոս Իտայ Աթերը զգուշացնելով այս կապակցությամբ, ասում է,- Վերջին օրերին արտադրության, առևտրի, տեխնոլոգիական և կրթական ոլորտները դադարեցրել են իրենց գործունեությունը։ Չեղարկվել են նաև առևտրային չվերթները, և փակվել է օդային տարածքը, ինչը ազդել է արտաքին առևտրի ապահովման վրա։
Թեև Թել Ավիվի իշխանությունները հոգեբանական պատերազմ մղելով և արևմտյան լրատվամիջոցներն իրենց վերահսկողության տակ առնելով, պատերազմի սկզբից ի վեր փորձել են ցույց տալ թե Իսրայելի բնակիչները համաձայն են իրենց պատերազմ հրահրող քաղաքականությանը, սակայն սիոնիստական ռեժիմի կողմից հրադադար խնդրելու պատճառներից մեկը ժողովրդի շրջանում սոցիալական բազաներ չունենալն է՝ տնտեսական խնդիրների վատթարաց