Հայաստանի խորհրդարանի պատգամավոր. Իրանի առաջնորդի խոսքերը առանձնահատուկ նշանակություն ունեն Հայաստանի ժողովրդի համար
Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավոր Լիլիթ Գալստյանն ասում է, որ հաստատ կարող եմ ասել, որ Հայաստանի ժողովրդի կարծիքով, Իրանի առաջնորդի հայտարարությունները բնակչության անվտանգության և սահմանների անփոփոխության վերաբերյալ Հայաստանի ժողովրդի համար ամենակարևորն են եղել հոգեբանական առումով։
Անդրադառնալով իր հարեւանների, հատկապես Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու պաշտոնական Թեհրանի մոտեցումներին, տիկին Գալստյանն ասաց. «Պատմության ընթացքում Իրանի և Հայաստանի հարաբերությունները միշտ եղել են փոխադարձ և հարգալից, հատկապես, որ Իրանում հայկական մեծ համայնք ունենք։ Տարիների ընթացքում Իրանի և Հայաստանի միջև ստորագրվել է ավելի քան 30 համագործակցության փոխըմբռնման հուշագիր, և այդ հուշագրերից մի քանիսն այժմ իրականացման փուլում են»։
Մատնանշելով Հայաստանի ինքնիշխանության երաշխավորման հարցում Իրանի դերակատարությունը, Հայաստանի խորհրդարանի պատգամավորն ընդգծեց. «Հայաստանի ներքին իրավիճակի և Հայաստանի վրա գործադրվող արտաքին ճնշումների պատճառով Հայաստանի կարևորագույն և առաջնահերթ խնդիրն իր անվտանգության և ինքնիշխանության պահպանումն է»։
Նա հավելեց.«Անցյալ ամիս Հայաստանում պաշտոնական հարցում է անցկացվել, որի ընթացքում մարդկանց հարցրել են, թե ո՞ր երկրներն եք համարում Հայաստանի բարեկամները։ Ձեզ համար կարող է հետաքրքիր լինել, որ այս հարցման առաջին երեք երկրներն են Իրանը, Ամերիկան և Ֆրանսիան»։
Տիկին Գալստյանն ասաց. «Իրանի և Հայաստանի համագործակցությունն ավելի մեծ ներուժ ունի, քան ներկա իրավիճակը, և հնարավոր է այն ընդլայնել: Բնականաբար, տնտեսական հարաբերությունները շատ կարևոր են, բայց ներկայումս մեր ամենամեծ խնդիրը ներքին անվտանգությունն է, քանի որ մեր անվտանգությունը կանգնած է լուրջ սպառնալիքի առաջ»։
Ինչ վերաբերում է տարածաշրջանում օտար երկրների, այդ թվում ԱՄՆ-ի ներկայությանը և ճգնաժամ ստեղծելու հարցում նրանց դերակատարությանը, Հայաստանի Ազգային Ժողովի այս պատգամավորը հավելեց. «Արտաքին երկրների ներկայությունը չի կարող նպաստել տարածաշրջանում ճգնաժամի լուծմանը։ Ըստ Մինսկի խմբի ձևաչափի՝ ԱՄՆ-ը Ֆրանսիայի և Ռուսաստանի հետ միասին երկար տարիներ ներկա է եղել որպես միջնորդ ղարաբաղյան ճգնաժամի լուծման գործում, սակայն Ամերիկան կիրառում է երկակի ստանդարտներ։ Օրինակ՝ Ղարաբաղի 44-օրյա պատերազմի ժամանակ ԱՄՆ-ը և Արևմուտքը շատ առումներով լռում էին, մինչդեռ Հելսինկյան կոնվենցիայի դրույթների համաձայն, պետք է արձագանքեին, բայց Արևմուտքը բավարարվեց միայն հայտարարություններ անելով»։