Ապրիլ 28, 2024 11:07 Asia/Tehran

Պարսից ծոցի երկրորդ ազգային երաժշտական   փառատոնն անցկացվում է Իրանի հարավում գտնվող Բանդար Աբբասում։

Պարսից ծոցի ազգային երաժշտական   երկրորդ փառատոնին մասնակցում են երաժշտական   խմբեր Հորմոզգանից, Սիստան և Բելուչեստանից, Քերմանից, Քրդստանից, Արևելյան Ատրպատականից, Արդաբիլից, Գիլանից, Հյուսիսային Խորասանից, Ռազավի Խորասանից և Չհարմահալ եւ Բախտիարիից։

Այս արվեստագետները 2024 թվականի ապրիլի 26-ից 28-ը երեք օր ելույթ են ունեցել իրանական արվեստով ու երաժշտությամբ զբաղվող արվեստասերների համար։

Իրանի ազգագրական ինքնատիպ երաժշտությունը շատ հաճելի է, և  Բանդար Աբասում Պարսից ծոցի ազգային երաժշտական   փառատոնն արժանացել է իրանցի արվեստագետների, արվեստասերների և զբոսաշրջիկների բուռն հավանության: