Մայիս 09, 2024 16:01 Asia/Tehran
  • Ի՞նչ կարող է մեզ սովորեցնել Ավիցեննան արհեստական բանականության մասին
    Ի՞նչ կարող է մեզ սովորեցնել Ավիցեննան արհեստական բանականության մասին

Արևելքի մեծ իմաստուն՝ Ավիցեննան ապրել է մ․թ․ 10-րդ դարում, տպագրական մեքենայի գյուտից դարեր առաջ: Եվ  արհեստական բանականության մասին խոսելն անգամ անիմաստ է։ 

Սակայն Ավիցեննան իր ժամանակ մտածում էր նույն խնդիրների մասին, որոնք այսօր հուզում են ժամանակակից բարոյագետներին․ Ի՞նչն է մարդուն տարբերում կենդանուց։ Վերջին տարիներին փիլիսոփաները պնդում են, որ մարդուն մարդ դարձնողը գիտակցված փորձառության հնարավորությունն է։ Սակայն ի՞նչն է մեր սահմանմամբ գիտակցությունը։ Ինչպե՞ս ենք որոշում էակը գիտակցություն ունի՞ թե ոչ։ Նման հարցերի պատճառով, արդեն երկար ժամանակ, արհեստական բանականության շուրջ տարաձայնությունները չեն հարթվում։

Եվ ինչպես այսօր արհեստական ինտելեկտի ոլորտի մասնագետներն են համեմատում նմանատիպ առաջադրանքներին մարդու և արհեստական ինտելեկտի պատասխանների գործընթացը, Էբնե Սինան նոյնպես համեմատում էր մարդկանց և կենդանիների ներքին գործընթացները՝ նման վարքագծային արդյունքների հասնելու համար:

Նրա կարծիքով՝ մարդու կարևորագույն առանձնահատկություններից մեկն ընդհանրությունների ըմբռնումն է։ Կենդաները կարող են մտածել միայն այն մասին, ինչն այդ պահին տեսնում են։ Մինչդեռ մարդը կարող է մտածել ընդհանուր բաների մասին։ Իր «Ակ-Նաֆա»  գրքում Ավիցեննան խոսում է գայլի դեմքով ոչխարի օրինակի մասին։ Նա ասում է․ «Հաշվի առնելով այն ընդհանուր սկզբունքը, որ «գայլերն ընդհանրապես վտանգավոր են, իսկ նրանց առջև կանգնած կենդանին գայլ է», մարդիկ փախչում են, իսկ կենդանիներն այլ կերպ են մտածում: Նրանք պարզապես տեսնում են գայլ ու գիտեն, որ պետք է փախչել։

Գայլի ընդհանուր բնութագրի մասին մտածելու փոխարեն, կենդանիները սահմանափակվում են մանրամասներով։ Տարբերությունը, որը Ավիցեննան սահմանում է մարդու և կենդանիների հոգեբանության համար, շատ նման է այն տարբերակմանը, որը ժամանակակից գիտնականներն ուսումնասիրում են արհեստական բանականության  ոլորտում։ Մասնագետները ցույց են տալիս, որ արհեստական նեյրոնային ցանցերն ընդհանրացնելու հնարավորություն չունեն։ Մարդիկ բառերի  հաջորդականությունից ստանում են վերացական իմաստներ, որոնք այնուհետև կարող են համակցվել ավելի բարդ գաղափարների մեջ։ Իսկ ԱԲ-ն   որոնում է վիճակագրական տվյալների բազաներում մուտքագրված հատուկ տվյալներ, որոնք համապատասխանում են կոնկրետ առաջադրանքին:Մարդու և արհեստական բանականության ընկալման միջև տարբերությունը նման է Ավիցեննայի այն նկարագրությանը, թե ինչն է  եզակի մարդու բանականության մեջ։

«Քեթաբ ալ-Շաֆայում» նա բացատրում է, թե ինչպես է գիտակից էակը սովորում ընդհանուրի և ոչ ընդհանուրի տարբերությունը, և հասկանում տարբեր տեսակների ընդհանուր բնույթը:Նա նշում է, որ   մարդու տարբերակիչ հատկանիշներից մեկը ընդհանրությունները հասկանալն է։ Ընդհանրացված հասկացությունների հասնելու համար մարդն առարկաների կարևոր հատկություններն առանձնացնում է ոչ կարևոր հատկություններից։ Այնուհետևր նա տրամաբանության միջոցով կիրառում է այդ հասկացությունները։

Ոչխարների և արհեստական նեյրոնային ցանցերի միջև ամենակարևոր տարբերությունն այն է, որ արհեստական նեյրոնային ցանցն ունի տվյալների շատ ավելի մեծ շտեմարան՝ համապարփակ տվյալների հավաքածուների տեսքով:Անհատականության Ավիցեննայի չափանիշը շատ նման է համակարգված ընդհանրացմանը։ Այս չափանիշը կարող է ապահովել անհատականություն ունենալու հնարավոր ստուգելի չափանիշ:Մինչ այժմ AI-ն բազմիցս ձախողել է այս թեստը։

Հեղինակ՝ Մարիամ Սաֆդարի