Մայիս 19, 2024 19:38 Asia/Tehran
  • Ալիև.  Կարծում եմ, որ Հայաստանը չպետք է սխալ քայլ ձեռնարկի

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է տարբեր հարթակներից սպառնալ Հայաստանին։ Բացառություն չէր նաև նրա ելույթը Իրանում, որտեղ այցելել էր Գըզ-Քալասի ամբարտակի բացման արարողությանը մասնակցելու համար։

«Ես կարծում եմ, որ Հայաստանը չպետք է սխալ քայլ ձեռնարկի։ Տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանի երկրների անմիջական մասնակցությամբ և կամքով»,- Ալիևին են մեջբերում ադրբեջանական լրատվամիջոցները։

«Հայաստանի համար, որը երկար տարիներ հույս էր դրել տարածաշրջանից հեռու գտնվող երկրների հովանավորության և աջակցության վրա, արդյունքն այնքան էլ հաճելի չեղավ»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

«Տարածաշրջանի պետություններն ուժեղ պետություններ են, որոնք անկախ քաղաքականություն են վարում։ Կողմնակի ոչ մի ուժ երբևէ չի ազդել և չի ազդի այս պետությունների կամքի վրա։ Հուսով եմ, որ Հայաստանը, ճիշտ քաղաքականություն վարելով, իր ներդրումը կունենա և ոչ թե կվնասի տարածաշրջանային համագործակցությանը»,- հավելել է նա։