Մեկնաբանություն-Ամերիկացի ուսանողներին ուղղված՝ ԻԻՀ գերագույն առաջնորդի նամակը 
(last modified Sat, 01 Jun 2024 05:50:03 GMT )
Հունիս 01, 2024 09:20 Asia/Tehran
  • Մեկնաբանություն-Ամերիկացի ուսանողներին ուղղված՝ ԻԻՀ գերագույն առաջնորդի նամակը 

Օրերս, ԻԻՀ առաջնորդը նամակ էր հղել ամերիկացի ուսանողներին, որոնք աջակցում են Պաղեստինի ժողովրդին։ Իր համերաշխությունը հայտնելով ուսանողներին, առաջնորդը նշել էր, որ նրանք Դիմադրության մաս են կազմում։ Անդրադառնալով Արևմտայն Ասիայի զգայուն իրավիճակին, առաջնորդը նշել էր, որ համաշխարհային պատմությունը շրջադարձային փուլում է գտնվում։ 

Պաղեստինին աջակցող ուսանողներին ուղղված ԻԻՀ առաջնորդի նամակը մեծ նշանակություն ունի, հաշվի առնելով այդ երկրում և Արևմուտքում ճնշված պաղեստինցիներին աջակցության աննախադեպ ալիքը։ 
Գազայի վրա հարձակումը, պաղեստինցիենրի ցեղասպանությունը և Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները, որ շարունակվում են արդեն 8 ամիս, 2020թ հետո բողոքի ամենամեծ ալիքն են բարձրացրել ԱՄՆ-ում։ 
Ուսանողներից բացի, ցույցերին առաջին անգամ միացել են նաև համալսարանական պաշտոնյաներ, ինչը նորություն է երկրի սոցիալ-քաղաքական համակարգում։ 
Բողոքի ալիքը տարածվել է նաև Եվրոպայում։
Առաջնորդը նամակում գրել է․ «Նամակս ուղղված է այն երիտասարդներին, ում արթնացած խիղճը դրդել է պաշտպանել Գազայի ճնշված երեխաներին ու կանանց։ Ամերիկացի սիրելի ուսանողներ։ Սա ձեր հետ իմ համերաշխության ուղերձն է։ Դուք այժմ կանգնած եք շրջադարձ կատարող պատմության ճիշտ կողմում։ 
Դուք այսօր դարձել եք Դիմադրության մի մասը և անողոք ու օկուպանտ Սիոնիստական ռեժիմին պաշտպանող ձեր կառավարության կողմից գործադրվող ճնշումների պայմաններում, պատվաբեր պայքար եք սկսել։ Ձեզանից բացի, ոտքի են կանգնել ԱՄՆ-ի տասնյակ համալսարանների, ինչպես նաև այլ երկրների համալսարանների ուսանողներ ու քաղաքացիներ։ Շատ կարևոր է, որ դասախոսները ձեր կողքին են։ Դա կարող է մխիթարական հանգամանք լինել, հաշվի առնելով ոստիկանության կողմից ձեր նկատմամբ գործադրվող ճնշումն ու բռնությունները։ Ես կիսում եմ ձեր ցավը և հարգում ձեր դիրքորոշումը»։ 
ԱՄՆ համալսարաններում Իսյարելի գործողությունների դեմ բողոքի ցույցերի աննախադեպ ալիքը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Պաղեստինի հարցի նկատմամբ ամերիկացի երիտասարդենրի դիրքորոշումն  էականորեն փոփոխվել է։ 
Այսօր ավելի ու ավելի հաճախ է բարձրացվում այն հարցը, թե ինչո՞ւ է նոր, կամ  «Z սերունդն», ի տարբերություն իրենց հայրերի, աջակցում Պաղեստինին և համակրանք չունի Սիոնիստական ռեժիմի նկատմամբ։
ԱՄՆ-ի սիոնիստական լոբբիներին մոտ կանգնած պաշտոնյաներն ու հաստատությունները Թել Ավիվի իշխանությունների հետ միասին փորձում են իրականությունը ներկայացնել այնպես, թե ուսանողական բողոքի ցույցերը նոր սերնդի խաբված և շեղված լինելու արդյունքն են, պահանջելով, որ անվտանգության ուժերը ճնշեն ցուցարարներին։
Իսկ լրատվական կայսրությունը զբաղված է Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները գրաքննելով և ռեժիմին ճնշված կողմ ցույց տալով։
Պաղեստինամետ ուսանողները, որոնց թվում կան նաև հրեաներ, դեմ են Գազայում Իսրայելի գործողություններին։ Նրանք ասում են, որ իրենց անարդարացիորեն հակասեմական են անվանում՝ Իսրայելի նկատմամբ քննադատության և մարդու իրավունքներին աջակցելու պատճառով:
Իսկ կառավարությունը կոշտ է վերաբերվում նրանց հետ, ում հակասեմական է համարում  և ովքեր սատարում են պաղեստինցիներին։ Կարելի է  ասել նույնիսկ, որ այս ուսանողները զոհաբերում են իրենց ապագան հանուն իրենց գաղափարների։ 
Նամակում, անդրադառնալով Սիոնիստական ռեժիմի ձևավորմանը և պաղեստինցիների նկատմամբ հանցագործություններին, ինչպես նաև այդ անմարդկային գործողություններին ԱՄՆ-ի ու Արևմուտքի աջակցությանն այաթոլլահ Խամենեին ասել է․ «Դուք կանգնած եք շրջադարձ կատարող պատմության ճիշտ կողմում»։ 
Առաջնորդը նշել է, որ իր ձևավորման առաջին իսկ օրից, ռեժիմը պաղեստինցիների նկատմամբ կիրառել է «երկաթե բռունցքի»  քաղաքականությունը և անտեսելով մարդկային, կրանական ու բարոյական բոլոր սկզբունքները, օրեցօր ավելացնում է ճնշումները։ 
Նամակում ասվում է ․ «ԱՄՆ-ն ու նրա գործընկերներն անգամ մի քայլ չարեցին դա կանխելու համար։ Նույնիսկ այսօր, Գազայում տեղի ունեցած սարսափելի հանցագործության վերաբերյալ Միացյալ Նահանգների կառավարության որոշ հայտարարություններ ավելի շատ կեղծ են, քան իրական»:
Նշելով, որ Բրիտանիայից հետո ռեժիմի ամենամեծ աջակիցն ԱՄՆ-ն է, առաջնորդը հավելել է, որ այդ երկիրը շարունակում է քաղաքական, տնտեսական ու ռազմական աջակցություն  ցուցաբերել ռեժիմին և նույնիսկ աններելի անփութությամբ, հնարավորություն է տվել վերջինիս միջուկային զենք արտադրել ու աջակցել այդ հարցում։
Առաջնորդն անդրադարձել է նաև Դիմադրության առանցքին, նշելով․ «Այս մութ ու հուսահատ մթնոլորտում ձևավորվեց Դիմադրության ճակատն, իսկ  Իրանում հաստատված Իսլամական Հանրապետությունն ընդլայնեց ու հզորացրեց նրան»։
Այաթոլլահ Խամենեին նշել է․ «Դուք այսօր դարձել եք Դիմադրության մի մասը և անողոք ու օկուպանտ Սիոնիստական ռեժիմին պաշտպանող ձեր կառավարության կողմից գործադրվող ճնշումների պայմաններում, պատվաբեր պայքար եք սկսել։ 
Դիմադրության ճակատը, ձեր այսօրվա ապրումներով ու զգացմունքներով, տարիներ շարունակ պայքարում է այն  ճնշման դեմ, որը «սիոնիստներ» կոչվող ահաբեկչական և անողոք ցանցը գործադրում է պաղեստինցիների նկատմամբ՝ վերջիններիս հողերը գրավելուց հետո։ Սիոնիստական ապարտեիդի ռեժիմի այսօրվա ցեղասպանությունն անցած տասնամյակների ծայրահեղ դաժան գործողությունների շարունակությունն է»։ 
Նամակում առաջնորդն անդրադարձել է նաև Արևմուտքի վարած լրատվական ու հոգեբանական պատերազմին և Պաղեստինում տեղի ունեցող իրադարձությունների խեղաթյուրմանը։ 
Նա գրել է․ «Ամերիկյան ու եվրոպական