Իրանում պատրաստվում են Պուտինի այցին
Մայիս 12, 2025 17:43 Asia/Tehran
Իրանը պատրաստվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցին: Այս մասին հայտարարել է երկրի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆաթեմե Մոհաջերանին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Պուտինի այցը Թեհրան մշակման փուլում է, նախապատրաստական աշխատանքներ են ընթանում», - ասել է նա:
Ներկա դրությամբ այլ մանրամասներ, ինչպես նաև այցի ժամկետները, հայտնի չեն:
Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ապրիլի կեսերին Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքներով հայտարարել էր, որ Թեհրանը հույս ունի, որ 2025 թվականին Պուտինը կայցելի Իրան: Իրանի արտաքին գործերի նախարարը, բացի իր ռուսաստանյան պաշտոնակցի հետ հանդիպումից, Մոսկվա կայացած այցի ընթացքում բանակցություններ էր վարել ՌԴ նախագահի հետ: