Երևանում և Սյունիքում կկառուցվեն մաքսալոգիստիկ կենտրոններ
https://parstoday.ir/hy/news/armenia-i248292-Երևանում_և_Սյունիքում_կկառուցվեն_մաքսալոգիստիկ_կենտրոններ
Հավանության են արժանացել Սյունիքում `Սիսիանից 7 կմ հեռավորության վրա, և Երևանում մաքսային-լոգիստիկ կենտրոնների կառուցման վերաբերյալ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ դրամաշնորհային համաձայնագրի իրականացման աջակցության նախագծի ստորագրման առաջարկությունները։ Համապատասխան որոշումն ընդունվել է Կառավարության հուլիսի 30-ի նիստում։
(last modified 2026-07-30T09:26:53+00:00 )
Հուլիս 30, 2026 12:49 Asia/Tehran
  • Երևանում և Սյունիքում կկառուցվեն մաքսալոգիստիկ կենտրոններ

Հավանության են արժանացել Սյունիքում `Սիսիանից 7 կմ հեռավորության վրա, և Երևանում մաքսային-լոգիստիկ կենտրոնների կառուցման վերաբերյալ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ դրամաշնորհային համաձայնագրի իրականացման աջակցության նախագծի ստորագրման առաջարկությունները։ Համապատասխան որոշումն ընդունվել է Կառավարության հուլիսի 30-ի նիստում։

Պետական եկամուտների կոմիտեի կարիքների համար Երևանում և Սյունիքում կենտրոնների ստեղծումը ազատ տնտեսական գոտիների կենտրոնների հիմնման գործող ծրագրի անբաժանելի մասն է։

Սյունիքի մաքսային-լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ստորագրված համաձայնագրերով նախատեսվում է Հայաստանին հատկացնել մոտ 12 միլիոն եվրո, որից 10 միլիոն եվրոն՝ վարկային, իսկ 2 միլիոն եվրոն՝ դրամաշնորհային միջոցների տեսքով։ Երևանի մաքսային-լոգիստիկ կենտրոնի կառուցման համար Հայաստանը կստանա 45 միլիոն եվրո, որից 39 միլիոն եվրոն՝ վարկային (երկու տրանշով), իսկ 6 միլիոն եվրոն՝ դրամաշնորհային միջոցների տեսքով։

Ստորագրված փաստաթղթերի շրջանակում Հայաստանին կտրամադրվի նաև «կանաչ հավաստագրման» հարցերով խորհրդատվական աջակցություն։