Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Համասի քաղաքական բյուրոյի ղեկավարի հետ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i248300-Թուրքիայի_արտգործնախարարը_հանդիպել_է_Համասի_քաղաքական_բյուրոյի_ղեկավարի_հետ
Թուրքիայի արտգործնախարարը Անկարայում հանդիպել է Համասի քաղաքական բյուրոյի նոր ղեկավարի և նրան ուղեկցող պատվիրակության հետ։
(last modified 2026-07-30T12:47:29+00:00 )
Հուլիս 30, 2026 16:16 Asia/Tehran
  • Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Համասի քաղաքական բյուրոյի ղեկավարի հետ
    Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Համասի քաղաքական բյուրոյի ղեկավարի հետ

Թուրքիայի արտգործնախարարը Անկարայում հանդիպել է Համասի քաղաքական բյուրոյի նոր ղեկավարի և նրան ուղեկցող պատվիրակության հետ։

Ըստ ISNA-ի՝ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Անկարայում ընդունել է Համասի քաղաքական բյուրոյի նոր ղեկավար Խալիլ ալ-Հայյային և նրան ուղեկցող պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պաղեստինյան և տարածաշրջանային ասպարեզներում վերջին զարգացումները։

 

Ըստ լիբանանյան «ալ-Նաշրա» կայքի՝ Ֆիդանը շնորհավորել է ալ-Հայյային նոր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ իր պարտականությունների կատարման գործում։ Այս քայլը ցույց է տալիս, որ Թուրքիան շարունակում է պահպանել ուղիղ դիվանագիտական ​​հարաբերություններ Պաղեստինի ղեկավարության հետ ստեղծված իրավիճակում։

Հանդիպման ընթացքում ալ-Հայյան անդրադարձել է Գազայի հատվածում և Արևմտյան ափում տիրող իրավիճակին և զգուշացրել Բենիամին Նեթանյահուի կառավարության կողմից անօրինական բնակավայրերի կառուցման ակտիվությունների ուժեղացման և օկուպացված Երուսաղեմում սրբավայրերի վրա շարունակական հարձակումների մասին։

Այս առումով նա հաստատել է, որ Համասը շարունակում է կառուցողական դիրքորոշում որդեգրել խաղաղության բանակցություններում և թուրքական կողմին է ներկայացրել համապարփակ զեկույց պաղեստինյան ազգային հաշտեցման ջանքերի վերջին զարգացումների վերաբերյալ։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարն էլ վերահաստատեց իր երկրի աջակցությունը պաղեստինյան հաղափարին բոլոր միջազգային հարթակներում և ընդգծեց, որ Անկարան ջանք չի խնայի՝ Իսրայելի կողմից Գազայում և Արևմտյան ափին կատարված հանցագործությունների հարցը միջազգային հանրության օրակարգում պահելու համար։

Ֆիդանը բարձր գնահատեց Համասի դերը խաղաղության գործընթացում և ընդգծեց դեպի Գազայի հատված մարդասիրական օգնության հոսքի շարունակականությունը և տառապանքներին վերջ դնելու և պաղեստինցի ժողովրդի իրավունքները երաշխավորելու հանձնառությունը։