Իրանի ԱԳ նախարարը մեկնել է Մասկատ՝ ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցություններ վարելու
https://parstoday.ir/hy/news/iran-i232418-Իրանի_ԱԳ_նախարարը_մեկնել_է_Մասկատ_ԱՄՆ_ի_հետ_անուղղակի_բանակցություններ_վարելու
Օմանում այսօր կկայանա միջնորդավորված բանակցությունների չորրորդ փուլը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 11, 2025 09:01 Asia/Tehran
  • Իրանի ԱԳ նախարարը մեկնել է Մասկատ՝ ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցություններ վարելու

Օմանում այսօր կկայանա միջնորդավորված բանակցությունների չորրորդ փուլը։

Իրանի ԱԳՆ ղեկավարը մեկնել է Մասկատ՝ միջուկային գործարքի շուրջ ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցություններ վարելու, հաղորդում են իրանական լրատվամիջոցները՝ հղում անելով Իրանի դիվանագիտական առաքելության ներկայացուցչին։Վաշինգտոնի և Թեհրանի միջև միջուկային հարցի շուրջ բանակցությունների չորրորդ փուլը կսկսվի Օմանի Մասկատ քաղաքում՝ մոտավորապես կեսօրին։Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանը համաձայնել է ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների նախկինում հետաձգված չորրորդ փուլն անցկացնել Օմանում։Բացի այդ, ըստ Սպիտակ տան հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիտկոֆի, Իրանը պաշտոնապես տեղեկացրել է Միացյալ Նահանգներին, որ չի ձգտում միջուկային զենք ստեղծել։

Sputnik