Մայիսի 15-ից Իրանից պոլիմերների արտահանումը դեպի Եվրասիա առանց մաքսատուրքերի է լինելու
Իրանի պոլիմերի ազգային ասոցիացիայի փոխնախագահը հայտարարելով մայիսի 15-ից Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի համաձայնագրի իրականացման մասին՝ ասաց. «Այդ համաձայնագրի հիման վրա իրանական պոլիմերային արտադրանքի արտահանումն այս միության անդամ երկրներ կիրականացվի զրոյական մաքսատուրքերով»։ Այս համաձայնագրի թիրախային շուկաներից են Բելառուսը, Ղազախստանը, Ռուսաստանը, Ղրղզստանը և Հայաստանը։
Անդրադառնալով երկրի պոլիմերային արդյունաբերության առավելություններին՝ Սաիդ Զոքային ընդգծել է պրոֆեսիոնալ մարքեթինգին ուշադրություն դարձնելու և տարածաշրջանային շուկաներին ծանոթ լինելու անհրաժեշտությունը և ասել․ «Նման տեսակետը կարճաժամկետ հեռանկարում կարող է հանգեցնել արտահանման աճի, իսկ երկարաժամկետ հեռանկարում՝ նավթաքիմիական արդյունաբերության արտահանման զգալի աճի»։
Զոքային ասաց. «Իրանցի արտադրողները հաճախ իրենց ապրանքներն արտահանում են նվազագույն շահույթով` նպատակակետ շուկաների գների վերաբերյալ բավարար տեղեկություններ չունենալու պատճառով, ինչը հանգեցրել է նրան, որ իրանական արտադրանքը տարածաշրջանում ընկալվում է որպես էժան արտադրանք»:
Իրանի պոլիմերի ազգային ասոցիացիայի փոխնախագահն ընդգծել է. «Նավթաքիմիական արդյունաբերության ոլորտում մեր ունեցած առավելությունները հաշվի առնելով՝ մենք պետք է խելամտորեն տիրապետենք շուկային»։