Ո՞վ սպանեց Շիրինին․ Բացահայտվել է «Ալ Ջազիրա»-ի լրագրողին սպանողը
(last modified Fri, 09 May 2025 08:22:00 GMT )
Մայիս 09, 2025 11:52 Asia/Tehran
  • Ո՞վ սպանեց Շիրինին․ Բացահայտվել է «Ալ Ջազիրա»-ի լրագրողին սպանողը

 «Ալ Ջազիրա»-ի 51-ամյա պաղեստինցի լրագրող Շիրին Աբու Աքլան սպանվել է 2022 թվականի մայիսի 11-ին՝ իսրայելցի զինվորների կողմից Ալ-Աղսա մզկիթի վրա իրականացված հարձակման մասին ուղիղ եթերում հաղորդում պատրաստելու ժամանակ։

Հղում անելով ԻՌՆԱ-ին, Pars Today-ը հաղորդում է, որ Zeitu ինստիտուտը, հրապարակելով հետաքննական վավերագրական ֆիլմ, բացահայտել է սիոնիստ զինվորի ինքնությունը, ով սպանել է լրագրողին։ Վերջինս Ալոն Սկաջոն է և, ըստ Zeitu-ի՝ սպանվել է անցյալ տարվա հունիսին Ջենին քաղաքում ռազմական գործողության ժամանակ։

Վավերագրական ֆիլմը նաև բացահայտում է այս սպանության հետ կապված փաստերը թաքցնելու իսրայելա-ամերիկյան համատեղ ջանքեր։

«Ո՞վ սպանեց Շիրինին» ֆիլմի պրոդյուսերը Դևոն Նեսինբաումն է՝ Wall Street Journal-ի նախկին թղթակիցը։ Հարկ է նշել, որ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչը օկուպացված պաղեստինյան տարածքներում հայտարարել է, որ լրագրողները թիրախավորվում են միտումնավոր կերպով։