Մայիս 09, 2024 16:45 Asia/Tehran
  • Իրանի օգնությամբ Զինբաբվեին անհրաժեշտ ռազմավարական նշանակության 10 անուն դեղերի ապահովումը

Parstoday-ի հայերեն բաժնի փոխանցմամբ՝ գիտական և տեխնոլոգիական հարցերով ԻԻՀ նախագահի տեղակալը հայտնել է Իրանի օգնությամբ Զիմբաբվեին անհրաժեշտ ռազմավարական նշանակության 10 անուն դեղերի ապահովման մասին։

Գիտության և տեխնոլոգիայի հարցերով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի տեղակալ  Ռուհոլլահ Դեհղանին չորեքշաբթի օրը Թեհրանում Զիմբաբվեի գիտության նախարար Ամոն Մուրվիրայի հետ հանդիպման ժամանակ նշելով, որ Իրանը 10 անուն դեղերի և առաջնահերթ բժշկական պարագաների ապահովման ոլորտում  իր արտադրանքն ու տեխնոլոգիական կարողությունները կտրամադի  Զիմբաբվեին, հավելել է,- -«Հաշվի առնելով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի  շեշտադրումները  և գիտական ու տեխնոլոգիական ոլորտներում համագործակցությունը զարգացնելու լուրջ վճռականությունը, Թեհրանը լիովին պատրաստ է ընդլայնել իր տնտեսական, գիտական ​​և տեխնոլոգիական համագործակցությունը տարբեր երկրների, հատկապես աֆրիկյան երկրների հետ»:

Նշելով,որ Իրանի սպառողական դեղերի ավելի քան 90%-ը և երկրի ներսում անհրաժեշտ բժշկական սարքավորումների ավելի քան 70%-ը արտադրվում է իրանական գիտելիքահենք ընկերությունների կողմից, գիտական և տեխնոլոգիական հարցերով ԻԻՀ նախագահի տեղակալը  Զիմբաբվեի հետ տարբեր ոլորտներում համագործակցելու Իրանի Իսլամական Հանրապետության պատրաստակամությունն է հայտնել, հատկապես ռեկոմբինանտ և առաջադեմ դեղերի արտադրության, բժշկական սարքավորումների և տեխնոլոգիաների փոխանցման ոլորտում։  

Այս հանդիպմանը Զիմբաբվեի գիտության նախարարը նշելով, որ այս երկիրն ունի բնական ռեսուրսներ և անհրաժեշտ է օգտագործել գիտելիքներն ու տեխնոլոգիաները՝ բարելավելու ծառայություններին և աշխատատեղերի ու  հարստության ստեղծմանն ուղղված այդ ռեսուրսները,ասել է.- -«Իրանի գիտական ​​և տեխնոլոգիական կարողությունները կարող են ընդլայնել Զիմբաբվեի ծառայությունները, բարձրացնել բարեկեցության մակարդակը և խթանել  այս երկրի առաջընթացը»:։ 

Ամոն Մուրվիրան ասելով, որ «Իրանը» ինքնավստահության և կարողության օրինակ է ծառայում, հավելել է,-«Մեզ համար կարևոր է սովորել Իրանի փորձը և օգտագործելով տեխնոլոգիաներն ու նորարարությունները, արժանապատվություն ու պատիվ բերել մեր ժողովրդին»: