Մայիս 30, 2024 16:34 Asia/Tehran
  • Արևմտյան Ասիայի առաջնության առաջին օրն իրանցի ատլետները նվաճել են 3 ոսկե և 2 արծաթե մեդալ

Արևմտյան Ասիայի առաջնության առաջին օրն իրանցի ատլետները նվաճել են 3 ոսկե և 2 արծաթե մեդալ։ Սկավառակի նետման մրցումներում Էլհամ Հաշեմին 13,77 մետր արդյունքով նվաճել է ոսկե մեդալ, իսկ  Զահրա Օմիդվարը ՝ 13,14 մ արդյունքով՝ արծաթե մեդալ:

Էլհամ Հաշեմին և Զահրա Օմիդվարը 
Սկավառակի նետման մրցումներում Իրանի ներկայացուցիչները


Ձողացատկի մրցությունում  Մահսա Միրզա Թաբիբին և Սամիրա Քուրդելին 3,80 մ  և 3,40 մ ցուցանիշներով  նվաճել են ոսկե և արծաթե մեդալները։   

Մահսա Միրզա Թաբիբի՝ ձողացատկի Արևմտյան Ասիայի չեմպիոն 
Սամիար Քուդրելի՝ ձողացատկի Արևմտյան Ասիայի փոխչեմպիոն


10 հազար մետր վազքի իրանցի ռեկորդակիր Փարիսա Արաբը 36 րոպե 47 վայրկյանում հատելով վերջնագիծն, արժանացել է չեմպիոնի կոչմանը։ 

Փարիսա Արաբ՝ 10 հազար մետր վազքի իրանցի ռեկորդակիր , Արևմտյան Ասիայի մրցումների չեմպիոն


Չորեքշաբթի օրն Իրաքում մեկնարկել են ատլետիկայի Արևմտյան Ասիայի մրցումները։ Իրանը մրցություններին մասնակցում է  40 հոգանոց թիմով։