Իարավանի. Իրանի գործողությունները Հորմուզի նեղուցում օրինական են և համապատասխանում են միջազգային իրավունքին
https://parstoday.ir/hy/news/iran-i245984-Իարավանի._Իրանի_գործողությունները_Հորմուզի_նեղուցում_օրինական_են_և_համապատասխանում_են_միջազգային_իրավունքին
Pars Today - ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան և մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին նշել է, որ Թեհրանի գործողությունները Հորմուզի նեղուցում օրինական են և համապատասխանում է միջազգային իրավունքին։
(last modified 2026-05-29T14:49:42+00:00 )
Մայիս 29, 2026 16:48 Asia/Tehran
  • ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան և մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանի
    ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան և մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանի

Pars Today - ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան և մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին նշել է, որ Թեհրանի գործողությունները Հորմուզի նեղուցում օրինական են և համապատասխանում է միջազգային իրավունքին։


Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ հղում անելով Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալությանը, ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան և մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին հինգշաբթի օրը այս կազմակերպության Անվտանգության խորհրդի նիստում ընդգծել է. -Իրանը չէր կարող թույլ տալ, որ այդքան կարևոր ջրային ճանապարհը (Հորմուզի նեղուցը) դառնա թշնամական գործողությունների և իր ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և կենսական շահերի դեմ ռազմական ագրեսիայի անցուղի։

Իրավանին հավելեց. «Վերջերս ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայի և Իրանի դեմ ձեռնարկված անօրինական և ագրեսիվ գործողությունները հստակորեն ցույց են տալիս ինքնիշխան պետությունների նկատմամբ հարկադրանքի, վախեցման, սպառնալիքների և ներքին գործերին անօրինական միջամտության շարունակական օրինաչափությունը, ինչը ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների և սկզբունքների ակնհայտ խախտում է: Ոչ մի երկիր չպետք է պատկերացնի, որ ապագայում անձեռնմխելի կլինի նման քաղաքականությունից։

Մենք թույլ չենք տա, որ Իրանի ինքնիշխանությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ խաթարվի

Միևնույն ժամանակ, Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին ասել է. «Մենք թույլ չենք տա, որ թշնամիները ռազմական գործողությունների միջոցով  որևէ քայլ ձեռնարկեն Հորմուզի նեղուցի նկատմամբ, Իրանի ինքնիշխանությունը խաթարելու համար»։ Նա հավելեց. «Իրանի Իսլամական Հանրապետության ինքնիշխանությունըՀորմուզի նեղուցի նկատմամբ հաստատված է»։