ԵԱՏՄ երկրների վարչապետները Ղրղզստանում 3 առանցքային փաստաթուղթ են ստորագրել
ԵԱՏՄ երկրների վարչապետները փաստաթղթերի փաթեթ են ստորագրել Չոլպոն-Ատայում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի 47-րդ նիստում։
Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում հինգշաբթի և ուրբաթ օրերին տեղի է ունենում Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհուրդը (վարչապետերի հանդիպում): Հանդիպման օրակարգում ներառված են տարբեր թեմաներ, այդ թվում՝ անդամների միջև ընդհանուր ֆինանսական շուկայի ստեղծումը։
Նրանք 3 համաձայնագիր են ստորագրել՝ ԵԱՏՄ–ում էլեկտրոնային առևտրի, բրոքերներին ու դիլերներին միմյանց աճուրդներին մասնակցելու թույլտվություն տալու, ինչպես նաև միության անդամ պետություններում գիտական կոչումների փոխադարձ ճանաչման մասին:
ԻՌՆԱ-ի փոխանցմամբ՝ Եվրասիական տնտեսական միությունը միջկառավարական միություն է, որը ներառում է Բելառուսը, Ղազախստանը, Ռուսաստանը, Ղրղզստանը և Հայաստանը: Այս միության ակտիվ դիտորդ անդամներն են Իրանի Իսլամական Հանրապետությունը, Ուզբեկստանը և Կուբան: Իրանը միությանը միացել է որպես դիտորդ անդամ 1403 թվականին։
Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը նախատեսված է հոկտեմբերի 1-2-ը Մինսկում: Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել է, որ խորհուրդը առնվազն տարին երկու անգամ պետք է հավաքվի: Չոլպոն-Ատայում կազմակերպված նիստը երկրորդն է այս տարվա ընթացքում։