Իրանում սկսվել է նախագահի թեկնածուների գրանցման գործընթացը
Մայիսի 30-ին Իրանում մեկնարկել է նախագահական ընտրությունների 14-րդ շրջանի թեկնածուների գրանցումը։
Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԻԻՀ նախագահին տեղափոխող ուղղաթիռի կործանման հետևանքով Էբրահիմ Ռայիսիի զոհվելուց հետո, հայտարարվեց, որ արտահերթ ընտրությունները կանցկացվեն հունիսի 28-ին։
Թեկնածուների գրանցման հրամանը ստորագրել է ՆԳ նախարար Ահմադ Վահիդին։
ԻԻՀ ընտական շտաբի խոսնակ Մոհսեն Էսլամին հայտարարել է, որ առաջադրված թեկնածուներից 25-ը չեն համապատասխանել սահմանված պայմաններին։
Գրանցման առաջին օրը հաստատվել է Աբբաս Մողթադայիի, Սաիդ Ջալիլիի, Մոսթաֆա Քոքյաբինի, Մոհամմադ Ռեզա Սաբեղյանի և Ղոդրաթ Ալի Հաշեմթյանի թեկնածությունը։
ԻԻՀ Սահմանադրության 131-րդ հոդվածի համաձայն՝ նախագահի մահվան, հրաժարականի, երկու ամսից ավելի հիվանդության, պաշտոնանկության կամ նման այլ դեպքերում, Ժամանակավոր նախագահական խորհուրդը պարտավոր է ամենաուշը հիսուն օրվա ընթացքում կազմակերպել արտահերթ ընտրություններ։