Իրանը և Սաուդյան Արաբիան կարևորում են երկկողմ հարաբերությունների ընդլայնումը
https://parstoday.ir/hy/news/iran-i218656-Իրանը_և_Սաուդյան_Արաբիան_կարևորում_են_երկկողմ_հարաբերությունների_ընդլայնումը
Իրանի արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը հեռախոսազրույցում ընդգծել են երկկողմ հարաբերությունների ընդլայնումը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 31, 2024 13:50 Asia/Tehran
  • Իրանը և Սաուդյան Արաբիան կարևորում են երկկողմ հարաբերությունների ընդլայնումը

Իրանի արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը հեռախոսազրույցում ընդգծել են երկկողմ հարաբերությունների ընդլայնումը։

Իրանի Ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության փոխանցմամբ, Իրանի արտաքին գործերի նախարարի ժամանակավոր  պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին ուրբաթ օրը սոցցանցերի էջում Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ֆեյսալ Բին Ֆարհանի հետ հեռախոսազրույցի մասին ասել է. «Երկու երկրների լավ հարաբերությունների լույսի ներքո, մենք վստահ ենք, որ իրանցի ուխտագնացները իրենց Հաջի ծիսակարգը կկատարեն ապահով, հանգիստ և դյուրին պայմաններում»:

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բին Ֆարհանի հետ հեռախոսազրույցում Բաղերին բարձր է գնահատել այս երկրի բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությունը՝ Իրանի նախագահ նահատակ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսիի և արտաքին գործերի նախարար նահատակ Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հիշատակի արարողությանը:

Իրանի արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցի մասին ասել է. «Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում ներկա ողբերգական իրավիճակը և սիոնիստների ցեղասպանությունը դիտարկելիս մենք ընդգծել ենք արդյունավետ և համատեղ գործողությունների  ձեռնարկումը՝ օկուպացիոն ռեժիմի կողմից իրականացվող  ցեղասպանության շարունակությունը կանխելու համար»։