Իմամ Խոմեյնի․ Պետք է ուշադրություն դարձնել աղքատներին
Իմամ Խոմեյնին կարևորում էր աղքատների խնդիրներին ուշադրություն դարձնելը, նշելով, որ դա աստվածային իրավունքին ուշադրություն դարձնել է։
Իմամ Խոմեյնու մահվան տարելիցի կապակցությամբ, ստորև կխոսենք այն մասին, թե որքան էր նա կարևորում աղքատների խնդիրներին ուշադրություն դարձնելը և արդարությունը։
Նյութը վերցված է իրանցի հայտնի հետազոտող Էմադ Աֆրոդի հոդվածից։
Իմամ Խոմեյնու տեսակետներն ու նրա խոսքերը վկայում են, որ նա արդարության հարցին նայում էր իսլամի մարգարեի իրավահաջորդ և շիաների առաջին իմամ Ալիի տեսանկյունից։
Իմամ Ալին կարևորում էր հավասար իրավունքներով հասարակության և արժանավոր իշխանության համադրությունը։ Նա կարևորում էր հասարակության ինքնատիպությունը, սակայն նշում էր, որ մեկի ջանքերը չպետք է վերագրել մեկ ուրիշին։
Իմամ Խոմեյնին երկու պատճառով դեմ էր կապիտալիստական համակարգին և սոցիալիստական քաղաքականությանը։
Նախ նա դեմ էր պետական կապիտալիզմին, և երկրորդ հերթին՝ մասնավոր սեփականության իրավունքին։ Կապիտալիստական համակարգին նրա ընդդիմությունը կապված էր ոչ թե մասնավոր սեփականության հայեցակարգի, այլ այն հանգամանքի հետ, որ կապիտալը գերակշռում է ամեն ինչում։
Իսկ աղքատների վերաբերյալ իմամ Խոմեյնու տեսակտեները ոչ թե քաղաքական կամ տնտեսական էին, այլ ավելի հիմնարար՝ կրոնական։ Նա նշում էր, որ աղքատներին ուշադրություն դարձնելը նշանակում է ուշադրություն դարձնել աստվածային իրավունքին։
Նա ասում էր․ «Իսլամն ասել է, որ պետք է ուշադիր լինենք աղքատների նկատմամբ: Կառուցողական քայլերը պետք է արվեն աղքատների համար։ Իսլամը նույնպես սկսվում է աղքատներից։ Բարձր խավը չպետք է ճնշի ցածր խավին և պետք է պահպանվեն ճնշվածների ու աղքատների իրավունքները»։
Իմամ Խոմեյնու տեսակետից Իսլամական Հանրապետությունում ժողովուրդը պետք է պայքարի զրկվածներին ճնշելու դեմ:
Նա նշում էր, որ պետքէ վերջ դնել զրկանքին։ Իմամի տեսանկյունից, եթե ինչ-որ մեկն իսկապես ցանկանում է պայքարել ամերիկյան ճնշումների դեմ, պետք է հաղթահարի աղքատությունը։