Ղոմը մետաքսե գորգերի համաշխարհային մայրաքաղաքն է
Ղոմի ձեռագործ գորգ արտադրողների միության նախագահը նշել է․ «Ղոմը մետաքսե գորգի համաշխարհային մայրաքաղաքն է։ Շատ երկրների նախագահները և նրանց ուղեկիցներն իրենց հետ որպես նվեր մետաքսե գորգ են տանում»։
«Թասնիմ» գործակալության հետ զրույցում, Աբոլֆազլ Սադեղին ասել է․ «Իրանի գորգագործության երեք կարևոր կենտրոններից մեկը Ղոմն է։ Այստեղ արտադրվում են ամենաորակյալ ու արժեքավոր մետաքսյա գորգերը։ Ղոմի գորգերը հայտնի են ամբողջ աշխարհում և աշխարհի տարբեր երկրներում գործում են այս ապրանքանիշի վաճառակետեր»։
Նա նշել է․ «Մենք մետաքսե գորգերի ամենախոշոր արտադրողն ենք աշխարհում և մեր գորգերն արտահանվում են աշխարհի բոլոր երկրները։ Հունիսի 9-ին նշվող Գորգի և ձեռարվեստի ազգային օրը կայացավ գորգին նվիրված ամենամեծ միջոցառումը, որի շրջանակներում ներկայացվեցին իրանական հայտնի գորգերը»։
Նշելով, որ Ղոմը կարևոր դեր ունի գորգագործության ոլորտում, Սադեղին հավելել է․ «Աշխարհը գորգը ճանաչում է Իրանի միջոցով։ Գորգը մեր երկրի եկամտի աղբյուրներից մեկն է և մեր մշակութային ինքնության խորհրդանիշը»։