Լիբերալ ժողովրդավարության թուլության և արևմտյան քաղաքակրթության ձախողման բացահայտումը/ Իմամ Խամենեիի ուղերձը Եվրոպայի իսլամական ասոցիացիաներին
https://parstoday.ir/hy/news/iran-i220166-Լիբերալ_ժողովրդավարության_թուլության_և_արևմտյան_քաղաքակրթության_ձախողման_բացահայտումը_Իմամ_Խամենեիի_ուղերձը_Եվրոպայի_իսլամական_ասոցիացիաներին
Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Իմամ Խամենեին Եվրոպայում ուսանողների իսլամական ասոցիացիաների միության 58-րդ նստաշրջանի մասնակիցներին ուղղված ուղերձում անդրադառնալով աշխարհի այժման բարդ խնդիրներին, ընդգծել է այս ուսանողների դերն ու ազդեցությունը մեծ հարցերում՝ հենվելով մոտիվացիայի, հավատքի և ինքնավստահության վրա։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 06, 2024 13:37 Asia/Tehran
  • Լիբերալ ժողովրդավարության թուլության և արևմտյան քաղաքակրթության ձախողման բացահայտումը/ Իմամ Խամենեիի ուղերձը Եվրոպայի իսլամական ասոցիացիաներին

Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Իմամ Խամենեին Եվրոպայում ուսանողների իսլամական ասոցիացիաների միության 58-րդ նստաշրջանի մասնակիցներին ուղղված ուղերձում անդրադառնալով աշխարհի այժման բարդ խնդիրներին, ընդգծել է այս ուսանողների դերն ու ազդեցությունը մեծ հարցերում՝ հենվելով մոտիվացիայի, հավատքի և ինքնավստահության վրա։

Իսլամական հեղափոխության առաջնորդի ուղերձում ասվում է․

Հանուն գթած և ողորմած Աստծո

Սիրելի՛ ուսանողներ, Ձեր կայացած ու  բարեհամբավ միությունը, նրա գործունեության շարունակականությունը ավետաբեր երևույթ է։ Հավաքական այս ներկայությունը իր չափով կարող է  դերակատարութիւն ունենալ աշխարհի այժմյան  բարդ խնդիրներում։

Մեծ հարցերում արդյունավետ ազդեցություն գործելու  համար ամեն ինչից վեր, պետք է հենվել մոտիվացիայի, հավատի և ինքնավստահության վրա։ Եվ այս արժեքավոր կապիտալը, փառք Աստծո, առկա է ու ակնհայտ ձ հավատացյալ ու հեղափոխական իրանցի երիտասարդներիդ մեջ։

Դուք ճանաչում եք աշխարհի կարևոր խնդիրներն ու նոր ու հին վերքերը։ Դրանցից ամենավերջինը Գազայի աննախադեպ աղետն է։ Դրանցից ամենաակնառուն Արևմուտքի, արևմտյան քաղաքական գործիչների և արևմտյան քաղաքակրթության բարոյական, քաղաքական և սոցիալական ձախողումն է։ Դրանցից ամենաուսանելին  լիբերալ ժողովրդավարության հավակնորդների անկարողությունն է՝ խոսքի ազատություն ապահովելու գործում  և տնտեսական ու սոցիալական արդարության խնդրի նկատմամբ նրանց մահացու անուշադրությունը։ Ամերիկայում և Եվրոպայում ժողովրդական և հատկապես ուսանողական բողոքի ցույցերի թույլ, բայց խոստումնալից կայծը նույնպես այժմյան կարևոր խնդիրներից է։

Արևմտյան Ասիայի տարածաշրջանը և մեր սիրելի երկիրը նույնպես կանգնած են բազմաթիվ մեծ ու փոքր խնդիրների առաջ։ Այս բոլորը մտքի, աշխատանքի ու նախաձեռնության ոլորտներ են ձեր միության նման օրհնված խմբի համար:

Մեր աղոթքն ենք վերառաքում առ Բարձրյալն Աստված եւ հայցում, որ Ամենակալ Տերը Ձեզ  հաջողություն պարգևի։ 

Սեյյեդ Ալի Խամենեի

1403 թ․թիր ամսի 15

2024 թ․հուլիս ամսի 5