Իրանի խորհրդարանը վստահության քվե է տվել Փեզեշքյանի առաջարկած բոլոր նախարարներին/ «Ազգային համերաշխության» կառավարությունը՝ մեկ քայլ դեպի առաջ
Օգոստոս 21, 2024 14:11 Asia/Tehran
Հինգ աշխատանքային օրից և 10 նիստից հետո Իրանի Իսլամական խորհրդարանի պատգամավորների հրապարակային նիստում՝ առաջարկվող նախարարների անցյալը, որակավորումներն ու ծրագրերը քննարկելու համար, որոշվել են 14-րդ կառավարության կաբինետի բոլոր 19 նախարարները խորհրդարանի անդամների ամբողջական վստահության քվեով։
Մինչ պատգամավորների քվեարկությունը, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը ներկա գտնվեց խորհրդարանի ելույթների ամբիոնի մոտ և այս շաբաթ երկրորդ անգամ պաշտպանեց իր առաջարկած նախարարներին։
Համաձայն այս վստահության քվեի՝ Սեյեդ Աբբաս Արաղչին դարձավ Իրանի արտաքին գործերի նախարար, իսկ գեներալ Ազիզ Նասիրզադեն՝ Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարար։