Իրանն ու Հայաստանն ընդլայնում են բժշկության և բժշկական սարքավորումների ոլորտում համագործակցությունը
(last modified Wed, 02 Oct 2024 13:41:16 GMT )
Հոկտեմբեր 02, 2024 17:11 Asia/Tehran
  • Իրանն ու Հայաստանն ընդլայնում են  բժշկության և բժշկական սարքավորումների ոլորտում համագործակցությունը

Իրանի պարենի և դեղերի կազմակերպության միջազգային հարցերով տնօրեն Համիդռեզա Ինանլուն, անդրադառնալով Հայաստանի առողջապահական ոլորտի պատասխանատուների հետ իր վերջին հանդիպմանը, հայտարարել է, որ հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև բժշկության և բժշկական սարքավորումների ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները։

Անդրադառնալով դեղորայքի և բժշկական սարքավորումների արտադրության ոլորտում ԻԻՀ կարողություններին, Ինանլուն ասել է. «Հանդիպմանը ներկայացրել եմ Իրանի պարենի և դեղորայքի կազմակերպության՝ դեղերի և բժշկական սարքավորումների մատակարարման շղթայի մոնիտորինգի փորձը։ Երկկողմ ընդգծվել է ոլորտում  համագործակցության զարգացման և փորձի փոխանակման անհրաժեշտությունը»։ 

Նա նշել է․ «Հանդիպման կարևոր առանցքներից էր Հայաստանի Առողջապահության նախարարության հետ համագործակցությունն ու խորհրդակցությունը՝ ԵԱՏՄ-ին Իրանի միանալու և դեղերի ու բժշկական սարքավորումների գրանցման գործընթացների դյուրացման հարցում»։ 

Ինանլուն նշել է, որ երկու երկրների միջև փոխանակվել է դեղորայքի և բժշկական սարքավորումների հրատապ կարիքների ցուցակը՝ որպես փոխգործակցության ամրապնդման կարևոր քայլ։