Փեզեշքյան. Իրանը ողջունում է Եվրոպայի հետ երկխոսությունը հարաբերությունների ամրապնդման համար
ԻԻՀ նախագահն ասել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ողջունում է եվրոպական երկրների հետ երկխոսությունը՝ խնդիրների լուծման եւ հարաբերությունների ամրապնդման նպատակով։
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, կիրակի օրը Նիդեռլանդների վարչապետ Դիկ Շուֆի հետ հեռախոսազրույցում, անդրադառնալով երկու երկրների հարաբերությունների 400-ամյա պատմությանը, նա հավելել է, որ Իրանը ձգտում է երկխոսության միջոցով լուծել որոշ հարցեր, ինչպիսիք են. միջուկային հիմնախնդիրը, և ամրապնդել համագործակցությունն ու հարաբերությունը հարևանների և աշխարհի այլ երկրների, այդ թվում՝ եվրոպական երկրների հետ։
Անդրադառնալով Գազայի հատվածում և Լիբանանում Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների վերաբերյալ արևմտյան երկրների, այդ թվում՝ Նիդեռլանդների դիրքորոշումներին, Իրանի նախագահն ասել է.- Իրանի 14-րդ կառավարությունը իր պաշտոնը ստանձնեց ներսում ներդաշնակության և աշխարհի հետ բարեկամության կարգախոսով, սակայն իր աշխատանքի պաշտոնական մեկնարկի օրը Սիոնիստական ռեժիմը Գազայի հատվածում իր անհաջողությունները հատուցելու, տարածաշրջանում լարվածությունն ու հակամարտությունը սրելու մտադրությամբ, Թեհրան հրավիրված Իսլամական Հանրապետության պաշտոնական հյուրին սպանեց, իսկ արևմտյան երկրները՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, սիոնիստների հանցագործություններն ու ահաբեկչական գործողությունները դատապարտելու փոխարեն Իրանին անընդհատ զսպվածության կոչ են անում։
Նշելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը, ձգտում է Գազայի հատվածում հրադադարի հաստատման ջանքերի հաջողությանը, խուսափեց արագ արձագանքել Սիոնիստական ռեժիմի ահաբեկչական հանցագործությանն ու ազգային ինքնիշխանության ոտնահարմանը, Փեզեշքյանը հավաստիացրել է, որ Սիոնիստական ռեժիմի դեմ Իրանի Իսլամական Հանրապետության հրթիռային հարձակումն իրականացել է այս ռեժիմի դաժանությունը զսպելու, տարածաշրջանում նրա հանցագործությունների ու հարձակումների տարածումը կանխելու և ՄԱԿ-ի հռչակագրի ու միջազգային իրավական կանոնների շրջանակում հրադադար հաստատելու նպատակով և տեղի է ունեցել միայն զինվորական թիրախների դեմ։
Նշելով, որ այս երկիրը ողջունում է Իրանի Իսլամական Հանրապետության մոտեցումը եվրոպական երկրների հետ հարաբերությունների ընդլայնման հարցում, Նիդեռլանդների վարչապետը պահանջել է կոնկրետ քայլեր ձեռնարկել այդ կապակցությամբ։