Իրանի Իսլամական Հանրապետությունը հզոր տեխնոլոգիաներ ունեցող երկրների 10-յակում է
https://parstoday.ir/hy/news/iran-i226322-Իրանի_Իսլամական_Հանրապետությունը_հզոր_տեխնոլոգիաներ_ունեցող_երկրների_10_յակում_է
Pars Today- Իսլամական աշխարհի գիտության և տեխնոլոգիաների վկայակոչման և մոնիտորինգի ինստիտուտի ղեկավարի խոսքով, Իրանը հզոր տեխնոլոգիաներ ունեցող երկրների 10-յակում է:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Նոյեմբեր 30, 2024 13:35 Asia/Tehran
  • Իրանի Իսլամական Հանրապետությունը հզոր տեխնոլոգիաներ ունեցող երկրների 10-յակում է

Pars Today- Իսլամական աշխարհի գիտության և տեխնոլոգիաների վկայակոչման և մոնիտորինգի ինստիտուտի ղեկավարի խոսքով, Իրանը հզոր տեխնոլոգիաներ ունեցող երկրների 10-յակում է:

Իսլամական աշխարհի գիտության և տեխնոլոգիաների վկայակոչման և մոնիտորինգի ինստիտուտի ղեկավար Սեյեդ Ահմադ Ֆազելզադեն հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը հզոր տեխնոլոգիաների առումով աշխարհի 10  առաջատար երկրների շարքում է։

Ըստ Pars Today-ի, Իսլամական աշխարհի գիտության և տեխնոլոգիաների վկայակոչման և մոնիտորինգի ինստիտուտի ղեկավար Սեյեդ Ահմադ Ֆազելզադեն Իրանի Իսլամական Հանրապետության Ռադիոհեռուստատեսության կազմակերպության ղեկավար՝ Փեյման Ջեբելիի այս ինստիտուտ կատարած այցի ժամանակ, անդրադառնալով  2024 թ․-ին  աշխարհի 20 առաջատար երկրների գիտական ​​արտադրություններին, ասել է,- Իրանի Իսլամական Հանրապետությունն այժմ աշխարհում զբաղեցնում է 17-րդ տեղը, իսկ Scopus* տվյալների բազայում առաջատար իսլամական երկրների շարքում (2024թ.) երկրորդ տեղը:

Ֆազելզադեն այնուհետև Իսլամական աշխարհի գիտության և տեխնոլոգիաների վկայակոչման և մոնիտորինգի  ինստիտուտի պատրաստակամությունն է հայտնել՝ Ռադիոհեռուստատեսության կազմակերպության հետ փոխադարձ համագործակցության նպատակով՝ որպես հատուկ լրատվամիջոց՝ հատուկ պորտալ գործարկելու համար։ 

Իրանի Իսլամական Հանրապետության Ռադիոհեռուստատեսության կազմակերպության ղեկավար «Փեյման Ջեբելին» նշելով,որ  առանձնահատուկ կարևորություն  ունի Ռադիոհեռուստատեսության կազմակերպության և ISC ինստիտուտի սիներգիայի գործառնական ռազմավարական փաստաթուղթը, հույս  է հայտնել, որ այս փաստաթուղթը  հնարավորինս շուտ կիրականացվի։

Scopus-ը վերահսկելի տվյալների միասնական խոշորագույն շտեմարան է, որը պարունակում է գրախոսվող գիտական գրականության համառոտագրության և վկայակոչումների մասին տեղեկություններ՝ տվյալներին հետևելու, վերլուծության և արտացոլման ներկառուցված գործիքներով։ Շտեմարանը ներառում է 60 միլիոն փաստաթուղթ և  շուրջ հինգ հազար գիտական ​​հրատարակիչների  արտադրանքի տեղեկություններ ողջ աշխարհից։