Իրանի Իսլամական Հանրապետությունը հզոր տեխնոլոգիաներ ունեցող երկրների 10-յակում է
Pars Today- Իսլամական աշխարհի գիտության և տեխնոլոգիաների վկայակոչման և մոնիտորինգի ինստիտուտի ղեկավարի խոսքով, Իրանը հզոր տեխնոլոգիաներ ունեցող երկրների 10-յակում է:
Իսլամական աշխարհի գիտության և տեխնոլոգիաների վկայակոչման և մոնիտորինգի ինստիտուտի ղեկավար Սեյեդ Ահմադ Ֆազելզադեն հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը հզոր տեխնոլոգիաների առումով աշխարհի 10 առաջատար երկրների շարքում է։
Ըստ Pars Today-ի, Իսլամական աշխարհի գիտության և տեխնոլոգիաների վկայակոչման և մոնիտորինգի ինստիտուտի ղեկավար Սեյեդ Ահմադ Ֆազելզադեն Իրանի Իսլամական Հանրապետության Ռադիոհեռուստատեսության կազմակերպության ղեկավար՝ Փեյման Ջեբելիի այս ինստիտուտ կատարած այցի ժամանակ, անդրադառնալով 2024 թ․-ին աշխարհի 20 առաջատար երկրների գիտական արտադրություններին, ասել է,- Իրանի Իսլամական Հանրապետությունն այժմ աշխարհում զբաղեցնում է 17-րդ տեղը, իսկ Scopus* տվյալների բազայում առաջատար իսլամական երկրների շարքում (2024թ.) երկրորդ տեղը:
Ֆազելզադեն այնուհետև Իսլամական աշխարհի գիտության և տեխնոլոգիաների վկայակոչման և մոնիտորինգի ինստիտուտի պատրաստակամությունն է հայտնել՝ Ռադիոհեռուստատեսության կազմակերպության հետ փոխադարձ համագործակցության նպատակով՝ որպես հատուկ լրատվամիջոց՝ հատուկ պորտալ գործարկելու համար։
Իրանի Իսլամական Հանրապետության Ռադիոհեռուստատեսության կազմակերպության ղեկավար «Փեյման Ջեբելին» նշելով,որ առանձնահատուկ կարևորություն ունի Ռադիոհեռուստատեսության կազմակերպության և ISC ինստիտուտի սիներգիայի գործառնական ռազմավարական փաստաթուղթը, հույս է հայտնել, որ այս փաստաթուղթը հնարավորինս շուտ կիրականացվի։
Scopus-ը վերահսկելի տվյալների միասնական խոշորագույն շտեմարան է, որը պարունակում է գրախոսվող գիտական գրականության համառոտագրության և վկայակոչումների մասին տեղեկություններ՝ տվյալներին հետևելու, վերլուծության և արտացոլման ներկառուցված գործիքներով։ Շտեմարանը ներառում է 60 միլիոն փաստաթուղթ և շուրջ հինգ հազար գիտական հրատարակիչների արտադրանքի տեղեկություններ ողջ աշխարհից։