Բարձր լուծաչափով պատկերների արտադրում իրանական Խայամ արբանյակների միջոցով
-
Իրանը՝ բարձր լուծաչափով արբանյակային պատկերներ արտադրող երկիր
Pars Today- Իրանի տիեզերական գիտահետազոտական ինստիտուտը, համագործակցելով իրանական գիտելիքահենք ընկերությունների հետ, կարողացել է Խայամի արբանյակային պատկերներից արտադրել 35-ից 45 սմ որակով բարձր լուծաչափով պատկեր:
Իրանի տիեզերական գիտահետազոտական ինստիտուտի ղեկավարը հայտնել է իրանական գիտելիքահենք ընկերությունների հետ համագործակցությամբ Խայամի արբանյակի պատկերներից 35-ից 45 սմ որակով «բարձր լուծաչափով» պատկերի ստեղծման մասին, ինչը տեղի է ունեցել Իրանում առաջին անգամ։
Ըստ Pars Today-ի, Իրանի տիեզերական գիտահետազոտական ինստիտուտի ղեկավար «Հասան Սալարիեն» այս ձեռքբերումը համարել է կարևոր և արժեքավոր քայլ Իրանի տիեզերական տեխնոլոգիաների և բարձրորակ տիեզերական պատկերների մշակման ու արտադրության ճանապարհին, ինչն, ըստ նրա, ցույց է տալիս Իսլամական Հանրապետության զգալի առաջընթացն այս ոլորտում։
Սալարիեն հայտարարել է, որ արբանյակային այս պատկերները ստեղծվել են պիքսելների ճեղքման և ժամանակակից մշակումների մեթոդով՝ առանց օժանդակ տվյալների։ Նա հավելեց․ «Այս առաջադեմ մեթոդը հնարավորություն է տվել ստեղծել բարձրորակ պատկերներ, որոնք կարող են օգնել բավարարել Իրանի ներքին կարիքներից շատերը»։
Իրանի տիեզերական գիտահետազոտական ինստիտուտի ղեկավարը նաև ասել է, որ ստացված պատկերները եզակի հնարավորություններ են տալիս հատկապես բնական ռեսուրսների կառավարման, գյուղատնտեսության, քաղաքային պլանավորման և շրջակա միջավայրի մոնիտորինգի ոլորտներում՝ նշելով, որ այս պատկերների ակնհայտ առանձնահատկություններից մեկը նրանց գերազանցությունն է արտասահմանյան մրցակիցների համեմատ գնի, պատրաստման ժամանակի և հասանելիության առումով:
Ընդգծելով, որ ձեռք բերված հաջողությունն օգնում է նվազեցնել կախվածությունը օտարերկրյա տվյալներից՝ Սալարիեն ասել է. «Այս ձեռքբերումով Իրանի Տիեզերական գիտահետազոտական ինստիտուտը ճանաչվելու է որպես տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս բարձրորակ տիեզերական տվյալների արտադրության առաջամարտիկներից մեկը։
Իրանի Տիեզերական գիտահետազոտական ինստիտուտի ղեկավարի խոսքով, այս միտումի շարունակման և հետազոտությունների ու զարգացման ոլորտում ներդրումների դեպքում Իրանը կդառնա բարձրորակ արբանյակային պատկերների արտադրության ոլորտում առաջատար երկրներից մեկը և կկարողանա բավարարել ներքին կարիքները և նույնիսկ արտահանել այս տեխնոլոգիան այլ երկրներ։