Արաղչի. Թաքֆիրական ահաբեկիչները կանգնած են ԱՄՆ-ի կողքին
ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է. «Թաքֆիրական ահաբեկիչները կանգնած են ԱՄՆ-ի կողքին։ Սակայն նրանք պետք է իմանան, որ արդյունքի չեն հասնելու և մենք նրանց պարտության ականատեսն ենք լինելու։ Արդեն ապացուցվել է, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը քայլում են ահաբեկչական խմբավորումների հետ նույն ուղղությամբ»։
Այսօր առավոտյան, Քիշ կղզում կայացած՝ նավատորմի օրվա հիշատակի համաժողովում ունեցած ելույթում, Աբբաս Արաղչին հայտարարել է․ «Դիվանագիտության հիմքը երկրի հզորությունն է, իսկ առանց ազգային ուժի բաղադրիչների դիվանագիտությունն արդյունք չունի։ Կոշտ լեզուն ու դիվանագիտությունը լրացնում են իրար»։
Նա հավելել է․ «Որպես դիվանագետ՝ հպարտ եմ, որ մենք ապավինում ենք Իրանի ռազմական հզորությանը»։
Պարսից ծոցի միջազգային կոնֆերանսների կենտրոնում Ադրբեջանի, Ռուսաստանի, Պակիստանի, Ինդոնեզիայի, Օմանի և 24 երկրների ռազմական կցորդների և մտավորականների ներկայությամբ, կայացել է ԻԻՀ բանակի նավատորմի օրվան նվիրված արարողություն։