Իրանում ազատություն կշնորհվի ավելի քան հազար բանտարկյալների և կիրագործվի երեք ահաբեկիչների մահապատիժը
https://parstoday.ir/hy/news/iran-i226390-Իրանում_ազատություն_կշնորհվի_ավելի_քան_հազար_բանտարկյալների_և_կիրագործվի_երեք_ահաբեկիչների_մահապատիժը
Իրանի դատական իշխանության ղեկավարի և դատական իշխանության բարձրագույն խորհրդի անդամների Թեհրան նահանգ կատարած այցին զուգահեռ, ազատ են արձակվել ավելի քան հազար բանտարկյալներ և իրագործվել է 3 ահաբեկիչների մահապատիժը։
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Դեկտեմբեր 02, 2024 06:40 Asia/Tehran
  • Իրանի դատական իշխանության ղեկավարը հանդիպել է բանտարկյալների հետ 
    Իրանի դատական իշխանության ղեկավարը հանդիպել է բանտարկյալների հետ 

Իրանի դատական իշխանության ղեկավարի և դատական իշխանության բարձրագույն խորհրդի անդամների Թեհրան նահանգ կատարած այցին զուգահեռ, ազատ են արձակվել ավելի քան հազար բանտարկյալներ և իրագործվել է 3 ահաբեկիչների մահապատիժը։

Բանտարկյալների խնդիրներին անդրադառնալու հարցի նկատմամբ Իրանի դատական իշխանության ղեկավար Ղոլամհոսեյն Մոհսենի Էժեյիի շեշտադրումներին համահունչ, նախապատրատական աշխատանանքեր են տարվում ավելի քան հազար բանտարկյալների ազատ արձակման ուղղությամբ։ 
Պարոն Էժեիի՝ Թեհրան նահանգ կատարած այցի շրջանակներում, ավելի քան 7 հազար բանտարկյալների թույլատրվել է ժամանակավորապես գտնվել ազատության մեջ։ 

Pars Today-ի հաղորդմամբ՝  Խորասան Ռազավի նահանգում ոչ դիտավորյալ հանցագործություն իրականացրած բանտարկյալների ազատ արձակման ԻՀՊԿ շտաբի քարտուղար Ջավադ Յուսուֆալիզադեն ասել է. «Անցած շաբաթ, Աշխարհազորի շաբաթվա կապակցությամբ և բարերարների ջանքերով, Խորասան Ռազավի նահանգում ազատ է արձակվել ոչ դիտավորյալ հանցագործություն գործած 42 բանտարկյալ»։ 
Իրանի Ղոմ նահանգի գլխավոր դատախազ հոջաթոլէսլամ վալմոսլեմին Ղարիբն ասել է. «Բանտարկյալների հետ հանդիպման ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել նրանցից 60- ի ազատ արձակման վերաբերյալ»:
Հարկ է նշել, որ 2024 թվականի սեպտեմբերի 19-ին իսլամի մարգարեի և իմամ Սադեղի ծնդյան օրերի կապակցությամբ իսլամական հեղափոխության առաջնորդն ընդունել է շուրջ 3 հազար դատապարտյալների  համաներում շնորհելու կամ պատիժը մեղմացնելու վերաբերյալ  Իրանի դատական իշխանության ղեկավարի խնդրանքը։ 

 

Իրանում մեկնարկել է ոչ դիտավորյալ հանցագործություն գործած բանտարկյալներին ազատություն շնորհելու ազգային շարժումը 

Նոյեմբերի 28-ին Իրանի Արևմտյան Ատրպատական նահանգի դատավոր Նասեր Աթբաթին ասել է. «Ոչ դիտավորյալ հանցագործություններ գործած բանտարկյալների ազատ արձակման ծրագրի շրջանակներում 113 բանտարկյալ օգտվել է օրինական արտոնություններից, իսկ 82 հոգի ազատ է արձակվել նահանգի բարերարների աջակցությամբ»։ 
Նոյեմբերի 25-ին Իրանի Քերման նահանգի հանցագործությունների համար հատուցման շտաբի մարմնի ներկայացուցչության տնօրեն սեյեդ Հոջաթոլլա Մուսավի Ղավամն ասել է. «Վերջին ութ ամիսների ընթացքում Քերման նահանգում ազատ է արձակվել ոչ դիտավորյալ հանցագործություն գործած 238 բանտարկյալ»:
Օգոստոսի 14-ին, հանցագործությունների համար հատուցման վճարման նպատակով քաղաքացիների ներգրավման կենբտրոնի ղեկավար Հադի Ջալալին հայտարարել էր․ «Այս ժամանակահատվածում ազատ է արձակվել ոչ դիտավորյալ հանցագործություն կատարած ավելի քան 170 հազար բանտարկյալ»։ 

 

Հանցագործությունների դատավարությունն իրականացվում է  ըստ իսլամական օրենքների

Իրանում ոչ բոլոր բանտարկյալներին է  ազատություն շնորհվում և ոչ բոլորի պատիժն է մեղմացվում։ Հանցագործներն իրենց պատիժը ստանում են իսլամական օրենքների համաձայն։ 
Վերջերս Համադան քաղաքում հրապարակայնորեն կախաղան հանվեց հանցագործը, որը 20 տարվա ընթացքում բռնաբարել էր ավելի քան 200 կնոջ և աղջիկների։
Նա իր զոհերին խաբել էր, խոստանալով ամուսնանալ նրանց հետ, որոշներին դեղորայք էր տվել իսկ մյուսների նկատմամբ ուժ գործադրել։ Այս գործը բազմաթիվ հայցվորներ ունեցող գործերի շարքից էր։
Իրանի դատական համակարգի խոսնակ  Ասղար Ջահանգիրին հայտարարել է, որ մահապատժի են ենթարկվել այն գործակալները, ովքեր սարքավորումներ են տրամադրել Իրանի միջուկային գիտնական Ֆախրիզադեի սպանության համար։
Նա նշել է․ «Իրանի միջուկային գիտնականներին սպանելու նպատակով, Սիոնիստական ռեժիմը երկրի տարբեր նահանգներում ունեցել է գործակալներ։ Գործի հետաքննության ընթացքում Արևմտյան Ատրպատական նահանգում հայտնաբերվել և ձերբակալվել է 8 մարդ, որոնցից 3-ին լրտեսության մեղադրանք է առաջադրվել։ 
Ալկոհոլի մաքսանենգության քողի տակ այս մարդիկ փորձել էին Իրան տեղափոխել Ֆախրիզադեի սպանության համար նախատեսված սարքավորումները»։ 

 

Արեւմտյան ԶԼՄ-ներն Իրանում ձերբակալված ահաբեկիչներին ներկայացնում են որպես քաղաքական բանտարկյալներ

Արևմտյան ԶԼՄ-ները մշտապես ուշադրության կենտրոնում են պահում Իրանում հանցագործների դատավարության թեման։ Առանց անդրադառնալու համատարած համաներումներին, այդ ԶԼՄ-ները մշտապես խոսում են մահապատիժների մասին, ահաբեկիչներին ներկայացնելով որեպս քաղբանտարկյալներ։ 
Օրինակ՝ երկու տարի առաջ Իրանում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ, որոնք իրականացվեցին «Կին, կյանք, ազատություն» կոչով, մի խումբ ահաբեկիչներ, զենք տեղափոխելով Իրան, սպանեցին դեռահաս տղաների ու աղջիկների։ Իսկ նրանց ծուղակում հայտնված մի շար քաղաքացիներ աջակցել էին նրանց։ 
Երբ անկարգություններն ավարտվեցին, իսլամական հեղափոխության առաջնորդ Իմամ Խամենեին 2023 թվականի փետրվարին համաձայնեց անկարգություններին ներգրավված, սակայն սպանություն չգործած բանտարկյալներին համաներում շնորհելու առաջարկին։ 
Իրանի դատական համակարգի ներկայացուցիչ հոջաթոլէսլամ Ռահիմին հայտարարել է, որ ԻԻՀ առաջնորդի այն ժամանակվա վճռով ազատ է արձակվել ավելի քան 89 հազար բանտարկյալ։