Իրանի ռազմական խորհրդականները կշարունակեն օգնել Սիրիային․ ԱԳՆ
https://parstoday.ir/hy/news/iran-i226398-Իրանի_ռազմական_խորհրդականները_կշարունակեն_օգնել_Սիրիային_ԱԳՆ
Իրանցի ռազմական խորհրդականները Դամասկոսի խնդրանքով արդեն մի քանի տարի է, ինչ Սիրիային օգնում են ահաբեկչության դեմ պայքարում, նրանց ներկայությունը Սիրիայում կշարունակվի: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղաին։
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Դեկտեմբեր 02, 2024 10:14 Asia/Tehran
  • Իրանի ռազմական խորհրդականները կշարունակեն օգնել Սիրիային․ ԱԳՆ

Իրանցի ռազմական խորհրդականները Դամասկոսի խնդրանքով արդեն մի քանի տարի է, ինչ Սիրիային օգնում են ահաբեկչության դեմ պայքարում, նրանց ներկայությունը Սիրիայում կշարունակվի: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղաին։

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ Թեհրանը Դամասկոսի պաշտոնական հրավերով օգնություն է ցուցաբերում Սիրիայի ժողովրդին այն պահից ի վեր, երբ սիրիացիները բախվել են ահաբեկչության սպառնալիքին:

Հիշեցնենք` Սիրիայի պաշտպանության նախարարությունը նոյեմբերի 28-ին հայտնեց, որ կառավարական բանակը մարտի է բռնվել ահաբեկիչների դեմ, որոնք հարձակվել են Հալեպ և Իդլիբ նահանգների վրա: Խախտելով ապաէսկալացիայի մասին համաձայնագիրը՝ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» (նախկին անվանումը՝ «Ջեբհաթ ան-Նուսրա», ՌԴ-ում արգելված ահաբեկչական կազմակերպություն) ահաբեկչական կազմակերպության անդամ խմբավորումները Հալեպ և Իդլիբ նահանգներում լայն ճակատով հարվածներ են հասցրել գյուղերի, բնակավայրերի և ռազմական դիրքերի ուղղությամբ: