«Մայրցամաքային ճարտարապետական մրցանակ»-ը հասավ իրանցի տիկնոջը
-
«Մայրցամաքային ճարտարապետական մրցանակ»-ը հասավ իրանցի տիկնոջը
ParsToday- Իրանցի կինն արժանացել է «2A Ասիա մայրցամաքի ճարտարապետական մրցանակ» (2A Asia Continental Architecture Award) կոչվող մրցույցթի առաջին տեղին՝ շահելով ոսկե մեդալ վերանորոգման ու վերականգնման անվանակարգում։
Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայում անցկացված «2A Ասիա մայրցամաքի ճարտարապետական մրցանակ» կոչվող մրցույթի ժյուրին Իրանի կենտրոնում Սպահան նահանգի Քաշան քաղաքում ROZAS անունով առանձնատան նախագծման և իրագործման համար ոսկե մեդալ են շնորհել իրանցի դիզայներ, ճարտարապետ Շիմա Շայեգանին՝ վերանորոգման ու վերականգնման անվանակարգում։
Ըստ ParsToday-ի, «Ասիական մայրցամաքային ճարտարապետության մրցանակի» այս շրջանի թեման էր՝ «Մայրցամաքներում համատեքստի վրա հիմնված նորարարական ճարտարապետություն», որը կենտրոնանում էր մշակութային, սոցիալական և աշխարհագրական պայմաններին համապատասխան նորարարական համատեքստերով ճարտարապետության վրա:
«2A մայրցամաքային ճարտարապետական մրցանակ»-ը ջանքեր է գործադրում ճանաչելու և գնահատելու այն ճարտարապետներին, ովքեր իրենց ներդրումն են ունեցել Ասիայում այն շենքերի և քաղաքների ստեղծման և նախագծման գործում, որոնք սերում են իրենց մշակութային և աշխարհագրական հատուկ վայրերից և օժտված են դրանց վերագրվող հատկանիշներով: