Արաղչին ընդգծել է ԷԿՕ-ի ամրապնդման եւ տնտեսական համագործակցության ընդլայնումը
https://parstoday.ir/hy/news/iran-i226444-Արաղչին_ընդգծել_է_ԷԿՕ_ի_ամրապնդման_եւ_տնտեսական_համագործակցության_ընդլայնումը
Սահաբ- Իրանի արտաքին գործերի նախարարը Իրանի հյուսիս-արևելքում գտնվող Մաշհադում ԷԿՕ-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 28-րդ նիստում այս հանդիպումը համարել է տարածաշրջանային և գլոբալ զարգացումները քննարկելու հնարավորություն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 03, 2024 13:52 Asia/Tehran
  • Արաղչին ընդգծել է ԷԿՕ-ի ամրապնդման եւ տնտեսական համագործակցության ընդլայնումը

Սահաբ- Իրանի արտաքին գործերի նախարարը Իրանի հյուսիս-արևելքում գտնվող Մաշհադում ԷԿՕ-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 28-րդ նիստում այս հանդիպումը համարել է տարածաշրջանային և գլոբալ զարգացումները քննարկելու հնարավորություն:

Հղում անելով ԻՌՆԱ-ին, Sahab ալիքը հաղորդում է, որ Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին երեքշաբթի օրը այս հանդիպման ժամանակ ասել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը վերջին մեկ տարվա ընթացքում ռոտացիոն կարգով նախագահել է ԷԿՕ կազմակերպությունում և իր ջանքերը կենտրոնացել է ԷԿՕ-ի և տարածաշրջանի ժողովուրդների միասնությանն ու զարգացմանն ուղղված այս խոշոր տարածաշրջանային կազմակերպության կարևոր նպատակներն առաջ տանելու համար:

Արաղչին հավելել է. «Ընդգծվում է ԷԿՕ-ի ամրապնդումն ու տնտեսական համագործակցության ընդլայնումը, և այս համաժողովը կարևոր հնարավորություն է այս առումով կարծիքներ փոխանակելու համար»։

Արաղչին պարզաբանել է, որ Իրանի Ռազավի Խորասան նահանգի հարևանությունը Թուրքմենստանի ու Աֆղանստանի հետ և նրա առանցքային դերը ծովին ելք չունեցող Կենտրոնական Ասիայի երկրները Իրանի հարավում գտնվող ազատ ջրերին կապելու գործում մեծացրել են այս նահանգի նշանակությունը:

Անդրադառնալով տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին՝ Իրանի ԱԳ նախարարն ասել է. «Ավելի քան մեկ տարի է, ինչ տարածաշրջանում և աշխարհում մենք ականատես ենք եղել Սիոնիստական ​​ռեժիմի անսանձ ու դաժան հանցագործություններին Գազայի և Լիբանանի ժողովրդի դեմ, իսկ վերջին շրջանում Լիբանանում Հրադադարից օրեր անց մենք նաև ԱՄՆ-ի և Սիոնիստական ​​ռեժիմի հովանավորությամբ թաքֆիրական խմբավորումների տեղաշարժերի ականատեսն ենք եղել, ինչը պահանջում է տարածաշրջանի երկրների զգոնությունը և արդյունավետ ու անհապաղ համաշխարհային արձագանքը»:

Նշենք, որ Տնտեսական համագործակցության կազմակերպության (ԷԿՕ) անդամ երկրների արտգործնախարարների 28-րդ հանդիպումը տեղի է ունենում Մաշհադում երկու օր տևողությամբ՝ 20 օտարերկրյա պատվիրակությունների ներկայությամբ։

ԷԿՕ-ն պետական տարածաշրջանային կազմակերպություն է, որը ստեղծվել է 1964 թվականին Իրանի, Պակիստանի և Թուրքիայի կողմից՝ նպատակ ունենալով խթանել տնտեսական և մշակութային համագործակցությունը անդամ երկրների միջև, իսկ 1992 թվականից՝ ընդունելով յոթ նոր երկրներ, ներառյալ՝ Աֆղանստանը, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը և Ուզբեկստանը, նրա անդամների թիվը հասել է 10-ի։