Բաղայի. Իրանի հստակ ուղերձը փոխանցվել է Սիրիային և Թուրքիային
https://parstoday.ir/hy/news/iran-i226448-Բաղայի._Իրանի_հստակ_ուղերձը_փոխանցվել_է_Սիրիային_և_Թուրքիային
Արաղչիի Դամասկոս և Անկարա այցի վերաբերյալ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է. «Փոխանցվել է Իրանի Իսլամական Հանրապետության հստակ ուղերձը Դամասկոսին՝ ահաբեկչության դեմ Սիրիային մեր հաստատակամ աջակցության վերաբերյալ։ Իսկ Թուրքիայում շատ անկեղծ և կարևոր բանակցություններ են տեղի ունեցել այս երկրի արտգործնախարարի հետ»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 03, 2024 14:05 Asia/Tehran
  • Բաղայի. Իրանի հստակ ուղերձը փոխանցվել է Սիրիային և Թուրքիային

Արաղչիի Դամասկոս և Անկարա այցի վերաբերյալ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է. «Փոխանցվել է Իրանի Իսլամական Հանրապետության հստակ ուղերձը Դամասկոսին՝ ահաբեկչության դեմ Սիրիային մեր հաստատակամ աջակցության վերաբերյալ։ Իսկ Թուրքիայում շատ անկեղծ և կարևոր բանակցություններ են տեղի ունեցել այս երկրի արտգործնախարարի հետ»։

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային երեքշաբթի օրը Մաշհադում ECO Տնտեսական համագործակցության կազմակերպության 28-րդ համաժողովի շրջանակներում Մերձավոր Արևելքի զարգացումների և ԷԿՕ-ի վրա դրանց ազդեցության մասին ասել է. «Տնտեսական Համագործակցության կազմակերպությունն անում է իր գործը, այս կազմակերպությունն աշխատում է տնտեսական մոտեցմամբ և դրա նպատակն է ընդլայնել տնտեսական հարաբերությունները անդամ երկրների միջև և ամրապնդել իր ժողովուրդների բարեկեցությունն ու տնտեսական վիճակը»։

Նա հավելել է. «Ցանկացած տարածաշրջանային կազմակերպություն, որը կարող է աշխատել նոր նորմերի ստեղծման և անդամ երկրների պոտենցիալ կարողություններն ակտուալացնելու ուղղությամբ, ազդեցություն ունի տարածաշրջանային և միջազգային պայմանների բարելավման գործում և դա միակողմանիության որոշ միտումներին հակազդելու միջոց է»։

Ինչ վերաբերում է Արաղչիի՝ վերջերս Թուրքիա կատարած այցին, Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է. «Դոկտոր Արաղչիի բանակցությունները Սիրիայի և Թուրքիայի իր գործընկերների հետ շատ կարևոր էին․ այն առումով, որ Իրանի Իսլամական Հանրապետության շատ հստակ ուղերձը ահաբեկչության դեմ այս երկրին մեր վճռական աջակցության վերաբերյալ հաղորդվել է Սիրիային, և պարոն Արաղչին մոտիկից տեղեկացվել է դաշտում տեղի ունեցող վերջին զարգացումներին»։

Նա նշել է. «Թուրքիայում շատ անկեղծ և կարևոր բանակցություններ են տեղի ունեցել այս երկրի արտգործնախարարի հետ։ Կարևոր է, որ տարածաշրջանի բոլոր երկրները և Սիրիայի հարևանները գան այն եզրակացության, որ ահաբեկչությունը վարակիչ հիվանդություն է և կանգ չի առնի որևէ կետում, և եթե երկրները չհամագործակցեն և չմասնակցեն այդ խնդրի լուծմանը, ապա բոլոր երկրները անպայման կազդվեն այս խնդրից»։