(Լրացված)Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարները բանակցություններ են վարել
https://parstoday.ir/hy/news/iran-i226454-(Լրացված)Ադրբեջանի_և_Իրանի_արտգործնախարարները_բանակցություններ_են_վարել
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն Իրանում՝ Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) արտգործնախարարների խորհրդի 28-րդ նիստի շրջանակում հանդիպել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի ԱԳՆ-ին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 03, 2024 14:57 Asia/Tehran
  •  (Լրացված)Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարները բանակցություններ են վարել

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն Իրանում՝ Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) արտգործնախարարների խորհրդի 28-րդ նիստի շրջանակում հանդիպել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի ԱԳՆ-ին։

«Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Իրանի միջև համագործակցության ընթացիկ օրակարգի հարցերը, համատեղ նախագծերը տնտեսության, առևտրի, էներգետիկ անվտանգության, տրանսպորտի և կապի ոլորտներում, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր...

Ընդգծվել է տարածաշրջանային և միջազգային բազմակողմ հարթակների, Իսլամական համագործակցության կազմակերպության, Չմիավորման շարժման և Տնտեսական համագործակցության կազմակերպության շրջանակում համագործակցության ամրապնդման կարևորությունը։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ»,- ասված է հաղորդագրությունում։

news.am