Մեկնաբանություն - Տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության պահպանումը՝ Իրանի տարածաշրջանային ռազմավարությունն է
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքյանն Իրաքի վարչապետ Մուհամմադ Շիա ալ-Սուդանիի հետ հեռախոսազրույցում ընդգծել է, որ երկրների, այդ թվում՝ Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանումն Իրանի տարածաշրջանային ռազմավարությունն է։
Փեզեշքյանն Իրանի պատրաստակամությունն է հայտնել տարածաշրջանի անվտանգությունը պահպանելու նպատակով ահաբեկչական գործողություններին դիմակայելու հարցում ցանկացած համագործակցություն ցուցաբերելու համար։ Նա ընդգծել է տարածաշրջանի երկրների մերձեցման և համախմբման անհրաժեշտությունը՝ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում Սիրիային օգնելու համար։
Իրանի արտաքին գործերի նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին երկուշաբթի (դեկտեմբերի 2-ին) Անկարա ժամանելուն պես ասաց. - Իրանը և Դիմադրության խմբերը ահաբեկիչների դիմաց աջակցում են Սիրիային, և մենք ընդհանուր մտահոգություններ ունենք Թուրքիայի հետ, և հույս ունենք տարածաշրջանային կայունության ուղղությամբ փոխըմբռնման հասնել։
Արաղչին հանդիպել է իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ։ Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային իրավիճակը և Սիրիայի ներկայիս զարգացումները։ «Արաղչին» կիրակի օրը հանդիպել է նաև Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ, և այս հանդիպմանը կողմերն ընդգծել են տարածաշրջանում ահաբեկչական խմբավորումներին դիմակայելու անհրաժեշտությունը։ Այս հանդիպմանը Բաշար Ասադը այս զգայուն ժամանակահատվածում Իրանի ԱԳ նախարարի այցը Սիրիա որակել է շատ իմաստալից,որը պարունակում է Սիոնիստական ռեժիմի դեմ՝ Դիմադրության առանցքի երկրների հետ միասին՝ ԻԻՀ աջակցության ուղերձը։ Իրանի ԱԳ նախարարը Բաշար Ասադի հետ հանդիպման ժամանակ Սիրիայում ահաբեկչական խմբավորումների վերջին տեղաշարժերը տարածաշրջանի կայունության ու անվտանգության թշնամիների դավադրության մի մասն է համարել,ինչը վկայում է տարածաշրջանում անապահովությունն ու միլիտարիզմը շարունակելու Սիոնիստական ռեժիմի ու ԱՄՆ-ի հետ ահաբեկիչների չարաբաստիկ նպատակների համընթացության և Դիմադրության ճակատի դիմաց սիոնիստների ձախողումների հատուցման մասին։
Անցած շաբաթվա վերջին, Լիբանանի և Սիոնիստական ռեժիմի միջև հրադադարի մասին հայտարարության հետ մեկտեղ, լուրեր հրապարակվեցին Սիրիայի հյուսիսում «Թահրիր ալ-Շամ» ահաբեկչական խմբավորման գլխավորությամբ ահաբեկիչների իրականացրած հարձակման մասին, և այդ օրվանից ծանր բախումներ են ընթանում Սիրիայի բանակի, նրա դաշնակիցների և թաքֆիրական ահաբեկիչների միջև։
Իրանի Իսլամական Հանրապետությունը վերջին օրերին շարունակում է իր դիվանագիտական քայլերը՝ Սիրիայի օրինական կառավարությանն աջակցելու համար և Արաղչիի այցը տարածաշրջանի երկրներ նույնպես իրականացվել է այս գործընթացի ամրապնդման նպատակով։
Իրանի Իսլամական Հանրապետությունը մշտապես լուրջ քայլեր է ձեռնարկել թաքֆիրական-ահաբեկչական խմբավորումների և նրանց ամերիկա-սիոնիստական աջակիցներին դիմակայելու համար: Տարածաշրջանի երկրների միավորումն ու համագործակցությունը արդյունավետ գործոն կլինեն , անապահովությանն ու ահաբեկչական խմբավորումների կողմից հարուցվող ճգնաժամերին վերջ դնելու և անվտանգության կայունացման համար։
Վերջին տարիներին տարածաշրջանում, այդ թվում՝ Իրաքում և Սիրիայում, ահաբեկչական խմբավորումների զուր տեղաշարժերն իրականացվել են քաոս և անապահովություն առաջացնելու և, իհարկե,իրենց արևմտյան աջակիցների ցանկությունները կատարելու նպատակով։ Իրանի դիվանագիտական փորձն ու մոտեցումը, մարտի դաշտում դաշտային գործողությունների հետ մեկտեղ, ահաբեկչական խմբավորումներին և նրանց աջակիցներին ստիպել են ընդունել պարտությունը և նահանջել: