Սիրիայի ճգնաժամի կարգավորման համար նախաձեռնություն է նախապատրաստվում. Իրանի արտգործնախարար
https://parstoday.ir/hy/news/iran-i226466-Սիրիայի_ճգնաժամի_կարգավորման_համար_նախաձեռնություն_է_նախապատրաստվում._Իրանի_արտգործնախարար
Ներկայում ընթանում են Սիրիայի ճգնաժամի վերջնական կարգավորման նախաձեռնության համար հնարավորություն ստեղծելու նախապատրաստական աշխատանքները: Այս մասին Կատարի «Ալ Արաբի Ալ Ջադիդ» թերթին ասել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 04, 2024 04:03 Asia/Tehran
  • Սիրիայի ճգնաժամի կարգավորման համար նախաձեռնություն է նախապատրաստվում. Իրանի արտգործնախարար

Ներկայում ընթանում են Սիրիայի ճգնաժամի վերջնական կարգավորման նախաձեռնության համար հնարավորություն ստեղծելու նախապատրաստական աշխատանքները: Այս մասին Կատարի «Ալ Արաբի Ալ Ջադիդ» թերթին ասել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։

Նա նաև նշել է, որ Թեհրանը միշտ ձգտում է խորհրդակցել և երկխոսություն վարել Թուրքիայի հետ առկա տարաձայնությունների շուրջ:

Հիշեցնենք` Սիրիայի պաշտպանության նախարարությունը նոյեմբերի 28-ին հայտնեց, որ կառավարական բանակը մարտի է բռնվել ահաբեկիչների դեմ, որոնք հարձակվել են Հալեպ և Իդլիբ նահանգների վրա: Խախտելով ապաէսկալացիայի մասին համաձայնագիրը՝ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» (նախկին անվանումը՝ «Ջեբհաթ ան-Նուսրա», ՌԴ-ում արգելված ահաբեկչական կազմակերպություն) ահաբեկչական կազմակերպության անդամ խմբավորումները Հալեպ և Իդլիբ նահանգներում լայն ճակատով հարվածներ են հասցրել գյուղերի, բնակավայրերի և ռազմական դիրքերի ուղղությամբ: Սիրիական բանակի պատասխան գործողությունների արդյունքում ահաբեկիչները զգալի կորուստներ են կրել։

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Սիրիայում ահաբեկչական ակտիվության աճի ֆոնին սկսել է այցելել Մերձավոր Արևելքի տարածաշրջանի երկրներ: Նա այցելել է Դամասկոս, որտեղ հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ։