Հայացք՝ Իրանի հարաբերություններն ամրապնդելու՝ Արևմտյան Ասիայի երկրների պատճառներին
Իսրայելի հետ Իրանի հակամարտության դրական կողմերից մեկը եղավ Իրանի ռազմական ուժի և ռազմավարության նկատմամբ հարևան երկրների վստահությունը։
Pars Today-ի հաղորդմամբ՝ սեյեդ Մոհամմադ Հոսեյնին «Արման» թերթում տպագրված հոդվածում գրել է։ «Վերջին ամիսներին Իրանը փորձել է իր քաղաքականության շրջանակներում Դիմադրության ճակատում իր գործելաոճը զատել հարևանների հետ հարաբերություններից։ Այսինքն՝ Իրանի դիվանագիտությունն ասում է, որ երկրի պաշտպանունակությունը զսպող է և ուղղված տարածաշրջանի կայունության ու անվտանգության պահպանմանն ու Սիոնիստական ռեժիմի էքսպանսիոնիզմին դիմակայելուն:
Իրանը փորձել է ցույց տալ, որ իրատեսական մոտաեցում ունի ԱՄՆ-ի ու Իսրայելի, և իդեալիստական՝ հարևանների նկատմամբ։
Հոկտեմբերի 7-ից հետո Սիոնիստական ռեժիմի հետ Դիմադրության ճակատի հակամարտության ակտիվացումը և Իրանի և Սիոնիստական ռեժիմի միջև բախումներն ունեին բազմաթիվ դրական և բացասական կողմեր։ Դրական կողմերից էր հարևան երկրների վստահությունը Իրանի պաշտպանական ռազմավարության նկատմամբ։
«Ազնիվ խոստում 1» և «Ազնիվ խոստում 2» գործողություններում զսպման տրամաբանությունը, ինչպես նաև ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի վարած խելացի դիվանագիտությունն այդ թվում վերջնիս ուղևորությունները հարևան երկրներ ու այնտեղ ունեցած խորհրդակցությունները, ճշգրիտ ձևով աշխարհին ներկարացրեցին այն ուղերձը, որ Իրանը վարում է զսպման ու պաշտպանական քաղաքականություն։ Իրանը չի ձգտում պատերազմի և պաշտպանում է իր ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
Վերոնշյալ իրադարձությունները հարևան երկրներին ու տարածաշրջանին ցույց տվեցին, թե ինչպես Իրանը ենթարկվեց սիոնիստների սպառնալիքներին ու զսպման քաղաքականության շրջանակներում վճռական պատասխան տվեց դրանց։
Արաբական երկրների, հատկապես Սաուդյան Արաբիայի և Եգիպտոսի կողմից Իրանի վրա սիոնիստական ռեժիմի հարձակման դատապարտումը և Թուրքիայի այն հայտարարությունը, որ Իրանն իրավունք ունի պատասխանել իր տարածքի նկատմամբ Սիոնիստական ռեժիմի ոտնձգությանը, վկայում են այն մասին, որ հարևան ու արաբական երկրները վստահոմ են Իրանի հզորությանն ու պաշտպանունակությանը, ինչն իր հերթին նպաստում է երկրի վարած՝ հարևանության քաղաքականության առաջխաղացմանը։
Այսպիսով, ԱՄՆ-ի ու Իսրայելի հետ Իրանի առճակատումը հարևան երկրներին ապացուցեց, որ․
1․ Իրանը պատերազմ չի նախաձեռնի տարածաշրջանի երկրների դեմ և Թեհրանի վարած քաղաքականությունը զսպումն ու պաշտպանությունն է։
2- Իրանը կամավոր միջամտում է՝ պահպանելու տարածաշրջանի հավաքական անվտանգությունը և իսլամական ումմայի ընդհանուր շահերը։
3- Դիմադրության ճակատում Իրանի ռազմական գործողությունները չեն հակասում հարևանության քաղաքականությանը և երկուստեք շահավետ են:
4- Իրանն իրատեսական տրամաբանություն ունի միջամտող տերությունների նկատմամբ և իդեալիստական տրամաբանություն՝ իսլամական ու հարևան երկրների նկատմամբ։
5- Շիական կիսալուսինը և իրանաֆոբիան արևմտյան լրատվամիջոցների լեգենդներն են և չեն համապատասխանում իրականությանը։