Տաջիկստանի ԱԳ նախարար. Ֆիրդուսին պարսկախոսների հպարտությունն է
Տաջիկստանի ԱԳ նախարար Սերաջուդդին Մեհրեդին, Իրանի մեծ բանաստեղծ Հաքիմ Աբոլղասեմ Ֆիրդուսու՝ Մաշհադ քաղաքում գտնվող դամբարան կատարած այցի ժամանակ, ասել է․ «Ֆերդուսին իր «Շահնամե» պոեմով մեզ ներկայացնում է մեծ մշակույթ և հարուստ պատմություն: Իրանի քաղաքակրթությունը եզակի է աշխարհում։ Իսկ այն դարաշրջանում, երբ Ֆիրդուսին գրում էր «Շահնամեն», շատ երկրներ դեռևս գոյություն չունեին»։
Հղում անելով ԻՍՆԱ-ին, Pars Today-ը հաղորդում է, որ Ֆիրդուսու դամբարանի հուշամատյանում արած պարսկերեն գրառման մեջ Մեհրեդին գրել է․ «Ինձ համար մեծ երջանկություն է, որ կարողացա այցելել մեծն Ֆիրդուսու գերեզմանին։ Ֆիրդուսին գրել է «Շահնամեն» Եվ նա մեր հպարտության աղբյուրն է: Մեր պարտքն է պաշտպանել «Շահնամեն» և այն ստեղծողի հեղինակությունը»։
Ֆիրդուսին, անկասկած, ամենամեծ պարսիկ բանաստեղծն է, և նրա «Շահնամե» պոեմն իրանական լեզվի, մտքի և մշակույթի ամենաթանկ և հավերժական գլուխգործոցն է։ Շատ հետազոտողներ այն անվանել են աշխարհի ամենամեծ էպոսը: