Այսօր Մոհամմադ մարգարեի դստեր՝ Ֆաթիմա Զահրայի նահատակության տարելիցն է
Սահաբ-Այսօր հինգշաբթի 2024 թվականի դեկտեմբերի 5-ը՝ լուսնային հիջրեթի 1446 թվականի ջամադի ալ-սանի ամսի 3-ը՝ Իսլամի մեծ մարգարեի հարգարժան դստեր և շիաների առաջին առաջնորդ՝ իմամ Ալիի տիկնոջ՝ հազրաթ Ֆաթիմա Զահրայի նահատակության տարելիցն է։
Ինչպես հաղորդում է Սահաբ ցանցը, ամեն տարի այս օրն Իրանի մուսուլման ժողովուրդը սգում է այս առաքինի տիկնոջ նահատակությունը և մասնակցում մզկիթներում, հոսեյնիեներում և այլ կրոնական վայրերում կազմակերպված արարողություններին։
Հազրաթ Ֆաթիմա Զահրան ծնվել է բեսաթի հինգերորդ տարվա Ջամադի ալ-Սանի ամսի 20-ին Մեքքայում։ Ֆաթիմա Զահրան մանկուց իր հոր՝ Մոհամմադ մարգարեի առաջնորդությամբ ծանոթացել է աստվածային ուսմունքներին։
Ֆաթիմա Զահրան ժամանակի չարագործ իշխանավորների բազում բռնությունների հետևանքով և իր հոր Մոհամմադ մարգարեի մահվան վշտից նահատակվել է 18 տարեկան հասակում։
ԻԻՀ ռադիոհեռուստատեսությունը աշխարհի բոլոր մուսուլմաններին ու ազատատենչներին ցավակցություն է հայտնում իսլամի մեծ մարգարեի դստեր՝ Ֆաթիմա Զահրայի նահատակության կապակցությամբ։