Այսօր Մոհամմադ մարգարեի դստեր՝ Ֆաթիմա Զահրայի նահատակության տարելիցն է
https://parstoday.ir/hy/news/iran-i226544-Այսօր_Մոհամմադ_մարգարեի_դստեր_Ֆաթիմա_Զահրայի_նահատակության_տարելիցն_է
Սահաբ-Այսօր հինգշաբթի 2024 թվականի դեկտեմբերի 5-ը՝ լուսնային հիջրեթի 1446 թվականի ջամադի ալ-սանի ամսի 3-ը՝ Իսլամի մեծ մարգարեի հարգարժան դստեր և շիաների առաջին առաջնորդ՝ իմամ Ալիի տիկնոջ՝ հազրաթ Ֆաթիմա Զահրայի նահատակության տարելիցն է։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 05, 2024 12:13 Asia/Tehran
  • Այսօր Մոհամմադ մարգարեի դստեր՝ Ֆաթիմա Զահրայի նահատակության տարելիցն է

Սահաբ-Այսօր հինգշաբթի 2024 թվականի դեկտեմբերի 5-ը՝ լուսնային հիջրեթի 1446 թվականի ջամադի ալ-սանի ամսի 3-ը՝ Իսլամի մեծ մարգարեի հարգարժան դստեր և շիաների առաջին առաջնորդ՝ իմամ Ալիի տիկնոջ՝ հազրաթ Ֆաթիմա Զահրայի նահատակության տարելիցն է։

Ինչպես հաղորդում է Սահաբ ցանցը, ամեն տարի այս օրն Իրանի մուսուլման ժողովուրդը սգում է այս առաքինի տիկնոջ նահատակությունը և մասնակցում մզկիթներում, հոսեյնիեներում և այլ կրոնական վայրերում կազմակերպված արարողություններին։

Հազրաթ Ֆաթիմա Զահրան ծնվել է բեսաթի հինգերորդ տարվա Ջամադի ալ-Սանի ամսի 20-ին  Մեքքայում։ Ֆաթիմա Զահրան մանկուց իր հոր՝ Մոհամմադ մարգարեի առաջնորդությամբ ծանոթացել է աստվածային ուսմունքներին։

Ֆաթիմա Զահրան ժամանակի չարագործ իշխանավորների բազում բռնությունների  հետևանքով և իր հոր Մոհամմադ մարգարեի մահվան  վշտից  նահատակվել է 18 տարեկան հասակում։ 

ԻԻՀ ռադիոհեռուստատեսությունը աշխարհի բոլոր մուսուլմաններին ու ազատատենչներին ցավակցություն է հայտնում իսլամի մեծ մարգարեի դստեր՝ Ֆաթիմա Զահրայի նահատակության կապակցությամբ։