Ստացվել են «Ֆախր 1» արբանյակի գրանցած հեռաչափական տվյալները
Ստացվել են «Ֆախր 1» արբանյակի գրանցած առաջին հեռաչափական տվյալները։
«Ֆախր 1» արբանյակը, «Սաման 1» ուղեծրային փոխանցման բլոկի և մոտ 300 կգ քաշով այլ հետազոտական բեռի հետ միասին, տիեզերք է արձակվել այսօր առավոտյան, իրանական «Սիմորղ» արբանյակակրով և տեղակայվել ուղեծրում։ Արբանյակը կառուցվել է Իրանի բանակի պատվերով, Sairan ընկերության կողմից, Մալիք Աշտարի տեխնոլոգիական համալսարանի հետ համագործակցությամբ։
Հղում անելով «Թասնիմ» գործակալությանը, «Սահաբ» գործակալությունը հաղորդում է, որ արբանյակակրից անջատվելուց հետո, «Ֆախր 1» նանո արբանկաը երկիր է ուղարկել առաջին տվյալները։
Արբանյակը ընդունել և ճշգրտությամբ կատարել է առաջին անցման ժամանակ երկրից ուղարկված հրամանները։
«Սիմորղ» արբանյակակրով բազմակի արձակումների կայունացումն այս տիեզերական առաքելության առաջնային նպատանբ է։
Արբանյակը, որն իր անունը ստացել է իրանցի միջուկային գիտնական, նահատակ Ֆախրիզադեի պատվին, կազմված է 3 հատվածից և դրա զանգվածը 10 կիլոգրամից պակաս է։