Ստացվել են «Ֆախր 1» արբանյակի գրանցած հեռաչափական տվյալները
https://parstoday.ir/hy/news/iran-i226592-Ստացվել_են_Ֆախր_1_արբանյակի_գրանցած_հեռաչափական_տվյալները
Ստացվել են «Ֆախր 1» արբանյակի գրանցած առաջին հեռաչափական տվյալները։ 
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 06, 2024 13:52 Asia/Tehran
  • Ստացվել են «Ֆախր 1» արբանյակի գրանցած հեռաչափական տվյալները

Ստացվել են «Ֆախր 1» արբանյակի գրանցած առաջին հեռաչափական տվյալները։ 

«Ֆախր 1» արբանյակը, «Սաման 1» ուղեծրային փոխանցման բլոկի և մոտ 300 կգ քաշով այլ հետազոտական բեռի հետ միասին, տիեզերք է արձակվել այսօր առավոտյան, իրանական «Սիմորղ» արբանյակակրով և տեղակայվել ուղեծրում։ Արբանյակը կառուցվել է Իրանի բանակի պատվերով,  Sairan ընկերության կողմից, Մալիք Աշտարի տեխնոլոգիական համալսարանի հետ համագործակցությամբ։
Հղում անելով «Թասնիմ»  գործակալությանը, «Սահաբ» գործակալությունը հաղորդում է, որ արբանյակակրից անջատվելուց հետո, «Ֆախր 1» նանո արբանկաը երկիր է  ուղարկել առաջին տվյալները։ 
Արբանյակը ընդունել և ճշգրտությամբ կատարել է առաջին անցման ժամանակ երկրից ուղարկված հրամանները։
«Սիմորղ» արբանյակակրով բազմակի արձակումների կայունացումն այս տիեզերական առաքելության առաջնային նպատանբ է։ 
Արբանյակը, որն իր անունը ստացել է իրանցի միջուկային գիտնական, նահատակ Ֆախրիզադեի պատվին, կազմված է 3 հատվածից և դրա զանգվածը 10 կիլոգրամից պակաս է։