Ուսանողի օրը՝ Իրանում խորհրդանշում է իմպերիալիզմի դեմ պայքարը
Սահաբ - Այսօր՝ ուրբաթ, իրանական ազար ամսի 16-ը (դեկտեմբերի 6) Իրանի Իսլամական Հանրապետության օրացույցում հիշատակվում է, որպես Ուսանողի օր։
1332 թվականի ազար ամսի 16-ին (1953թ. դեկտեմբերի 6-ին) իրանցի ուսանողները Թեհրանի համալսարանի դիմաց բողոքի ակցիա են կազմակերպել Իրանի ներքին գործերին Վաշինգտոնի միջամտության դեմ՝ ԱՄՆ փոխնախագահ Ռիչարդ Նիքսոնի Իրան կատարած այցի հետ միաժամանակ:
Շահի ռեժիմի զորայինները գնդակներով պատասխանեցին ակցիայի մասնակիցներին։ Թեհրանի պետական համալսարանի ուսանողներից 3-ը նահատակվեցին, և հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին։ Նահատակների արյունը նոր լիցք հաղորդեց՝ համաշխարհային իմպերիալիզմի դեմ Իրանի ժողովրդի անկոտրում պայքարին:
Ուսանողի օրը հիշեցնում է Իրանում ԱՄՆ-ի միջամտողական քաղաքականության դեմ այս երկրի ժողովրդի պայքարի պատմության մի ժամանակաշրջան, հետևաբար, ազարի 16-ի իրադարձությունը առանձնահատուկ նշանակություն ունի Իրանում ուսանողական պայքար ձևավորելու և այս պայքարին ինքնություն տալու համար։
Իրանում ուսանողական շարժման պատմական ինքնության ու ձևավորման գործընթացի ու դերակատարման փաստերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ուսանողները միշտ ճիշտ ախտորոշմամբ և վերլուծությամբ, սահմանել են իրենց առաքելությունը Իրանի ազգային շահերի շրջանակում։