Իրանի հանդբոլի կանանց ազգային հավաքականը կմասնակցի աշխարհի առաջնությանը
https://parstoday.ir/hy/news/iran-i226616-Իրանի_հանդբոլի_կանանց_ազգային_հավաքականը_կմասնակցի_աշխարհի_առաջնությանը
Իրանի հանդբոլի կանանց ազգային հավաքականը կմասնակցի աշխարհի առաջնությանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 07, 2024 06:39 Asia/Tehran
  • Իրանի հանդբոլի կանանց ազգային հավաքականը կմասնակցի աշխարհի առաջնությանը

Իրանի հանդբոլի կանանց ազգային հավաքականը կմասնակցի աշխարհի առաջնությանը։

«Սահաբ» գործակալության փոխանցմամբ՝ Հնդկաստանում ընթացող հանդբոլի կանանց Ասիայի 20-րդ առաջնության նախնական փուլում իր վերջին խաղում Իրանի հավաքականն ուժերը չափել է Հոնկոնգի հետ և հաղթել 26-17 հաշվով:
Իրանի հավաքականն այս խաղում վաստակել է 4 միավոր և որպես B խմբի երկրորդ թիմ, հայտնվել Ասիայի առաջնության լավագույն քառյակում և կմասնակցի աշխարհի առաջնությանը։ 
Իրանի հանդբոլի կանանց հավաքականն ավելի վաղ մասնակել է նաև 2021 թվականին Հորդանանում և 2022 թվականին Հարավային Կորեայում կայացած աշխարհի առաջնություններին։