Իրանի հանդբոլի կանանց ազգային հավաքականը կմասնակցի աշխարհի առաջնությանը
Դեկտեմբեր 07, 2024 06:39 Asia/Tehran
Իրանի հանդբոլի կանանց ազգային հավաքականը կմասնակցի աշխարհի առաջնությանը։
«Սահաբ» գործակալության փոխանցմամբ՝ Հնդկաստանում ընթացող հանդբոլի կանանց Ասիայի 20-րդ առաջնության նախնական փուլում իր վերջին խաղում Իրանի հավաքականն ուժերը չափել է Հոնկոնգի հետ և հաղթել 26-17 հաշվով:
Իրանի հավաքականն այս խաղում վաստակել է 4 միավոր և որպես B խմբի երկրորդ թիմ, հայտնվել Ասիայի առաջնության լավագույն քառյակում և կմասնակցի աշխարհի առաջնությանը։
Իրանի հանդբոլի կանանց հավաքականն ավելի վաղ մասնակել է նաև 2021 թվականին Հորդանանում և 2022 թվականին Հարավային Կորեայում կայացած աշխարհի առաջնություններին։