Իրանցի հետազոտողներին հաջողվել է մեծացնել «փափուկ ռոբոտների» հոդերի ֆունկցիոնալությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i226626-Իրանցի_հետազոտողներին_հաջողվել_է_մեծացնել_փափուկ_ռոբոտների_հոդերի_ֆունկցիոնալությունը
Իրանցի հետազոտողներին հաջողվել է ստեղծել «փափուկ ռոբոտների» հոդեր, որոնց ամրությունը կարող է փոփոխվել ըստ կիրառման տեսակի։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 07, 2024 12:14 Asia/Tehran
  • Իրանցի հետազոտողներին հաջողվել է մեծացնել «փափուկ ռոբոտների» հոդերի ֆունկցիոնալությունը

Իրանցի հետազոտողներին հաջողվել է ստեղծել «փափուկ ռոբոտների» հոդեր, որոնց ամրությունը կարող է փոփոխվել ըստ կիրառման տեսակի։

Ռոբոտներն այսօր կիրառվում են բազմաթիվ ոլորտներում։ Դրանք կարող են լինել մեքենաիշնական գործարաններում աշխատող, կամ «փափուկ» ռոբոտներ։ Ռոբոտների աշխատանքն առավելագույսն օպիտմալացնելու համար շատ կարևոր է դրանց շարժումների կառավարումը։  
Վերջին տարիներին իրանցի հետազոտողները մշակել են նոր մեթոդներ՝ ռոբոտների արդյունավետությունը բարելավելու համար։
Pars Today-ի հաղորդմամբ՝ վերջերս իրանցի հետազոտողները մշակել են  ածխածնային մանրաթելով աշխատող 3D տպիչ՝  «փափուկ ռոբոտների» հոդերի արդյունավետությունը բարձրացնելու համար ։ Ըստ այն միջավայրի, որում այս նյութն աշխատում է, այն կարող է փոխել իր կարծրությունը։ 
«Փափուկ ռոբոտները» մի շարք առավելություններ ունեն կոշտ ռոբոտների նկատմամբ։ Դրանք  ավելի քիչ էլեկտրաէներգիա են սպառում, ավելի թեթև են և ավելի լավ են աշխատում հյուսվածքների հետ: Բացի դրանից, այս ռոբոտների կիրառման արդյունքում արտադրական ծախսերը նվազում են։ Նման ռոբոտները նաև ավբելի արագաշարժ են։